ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ
Հայի տեսակներ
Այսպիսի շոգ երբեք չէր եղել Հայաստանում։ Ջերմաստիճանը Երեւանում այնքան բարձր է, որ քաղաքում մնացողները տնային կալանքի մէջ են յայտնուել. այս շոգի պատճառով չկարողացայ նոյնիսկ համահայկական խաղերը դիտել։ Երբ ջերմաստիճանը թեւակոխում է 40-ը, ապա եղանակի տեսութիւնը հեռատեսիլով այլեւս հրաժարւում է անկեղծութիւնից, սկսում է անորոշ յայտարարութիւններ անել, օրինակ, «հանրապետութեան տարածքը գտնւում է արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցութեան գօտում, սպասւում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կը նուազի 1-2 աստիճանով, իսկ յետոյ նոյնքանով կը բարձրանայ։ Ազգաբնակչութեանը խորհուրդ է տրւում խուսափել ֆիզիկական աքտիվութիւնից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնուելուց»։ Շնորհակալութիւն։ Բայց որքա՞ն է ջերմաստիճանը։ Թի՛ւն ասէք։ Սովետական ժամանակներից յիշում եմ, որ պարտադիր նուազեցնում էին ջերմաստիճանի թիւը եւ յղիութեան ժամկէտը, օրինակ, 20 շաբաթուայ յղիութեան փոխարէն ասում էին 12 շաբաթ։
«Երկու թուխ թանաք կտրիճ ձին հեծած՝ իտեւ գնացին...»
Հայոց լեռնաշխարհում չէք գտնի մի գիւղ կամ քաղաք, որ Թուխ ու Մուխ Մանկանց նուիրուած գէթ մէկ մատուռ կամ պաշտամունքատեղի չունենայ։ Թուխ ու թանաք կտրիճների մատուռներ գտնուած են Մշոյ աշխարհում, Վանում, Ալաշկերտում, Խնուսում, Անբադում, Օշականում եւ շատուշատ այլ վայրերում։ Այս մատուռները վեհաշուք չէին, յաճախ նրանց իսկ գերեզմանների վրայ կառուցուած փոքրիկ ու մեծ, մասամբ կիսաւեր մատուռներ էին, երբեմն էլ պարզապէս աւերուած, ցիրուցան քարերով տեղանքներ։ Հասկանալի է, որ սրանք քրիստոնէութեան շրջանում աւերուած հեթանոսական պաշտամունքատեղիներ էին, որոնք սակայն շարունակում էին մնալ որպէս ուխտավայրեր ու աղօթատեղիներ։ Թուխ ու թանաք մանուկների մատուռներ են գտնուել նաեւ աղբիւրների ակունքներին, ինչը վկայում է վերջիններիս՝ ջրային տարերքի հետ ունեցած սերտ կապի մասին։ Ասում են, թէ «Թուխ Մանուկներու ջրերը հիւանդութիւններ կը բժշկեն»։
Մտորումներ «Ոսկէ ծիրան» 2015-ի շուրջ
Ոչինչ այդքան չի զորացնում մարդուն, ինչպէս ճշմարտութեան իմացութիւնը։ Այդ տեսակէտից անգնահատելի էին ֆիլմերն, արուած ոչ թէ յանուն զուարճանքի կամ գումարի, այլ՝ ճշմարտութիւնը բացայայտելու համար։ Անշուշտ, «Ոսկէ ծիրան»ն ունի մրցոյթային ծրագիր եւ ֆիլմեր-յաղթողներ, ինչպիսին էին Քոլումպիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» խաղարկային ֆիլմը, որն արժանացաւ «Ոսկէ ծիրան» մրցանակին կամ ռեժիսոր Կիմ Դեհուանի «Ձմռան վերջը» քորեական ֆիլմը, որն արժանացաւ «Արծաթէ ծիրան»ի, սակայն անկախ մրցոյթի արդիւնքներից, փառատօնում կան ֆիլմեր, որոնք արժանանում են հանդիսատեսի համակրանքին. պատահական չէ, որ այս տարի առաջին անգամ աւելացաւ «Հանդիսատեսի համակրանք» անուանակարգը, շնորհիւ գերմանական «Սրբազան» ֆիլմին, «sanctuary», 2015, ռեժիսոր Մարք Բրումունդ (Marc Brummund)։
Լեւոն Լաչիկեանի նոր ու վերապրեցնող արուեստը
«Պատահակնն է որ նոր ներշնչումներու տեղի կու տայ։ Եւ երբ յայտնուի այդ ներշնչումը, պատահականը դուրս կու գայ գործընթացէն եւ կը սկսի ծրագրուածը։ Պատահական ծանօթացայ «Փարօս» պարբերականի խմբագրին՝ Մայտա Սարիսի հետ։ Բայց երբ այդ ծանօթութիւնը հասաւ Պոլսոյ մէջ անհատական ցուցահանդէսի մը մտադրութեան, սկսած էր արդէն ծրագրուած աշխատանքը։
Ոսկէ Ծիրան-2015
Լքուած մի գիւղ, որի մէջ 120 տնից մնացել է միայն մէկ տուն եւ այդ տան մէջ մի տարեց կին է ապրում. ուրեմն ողջ գիւղում մի մարդ է ընդամէնը մնացել։ Գիւղ է գալիս նկարահանող խումբ հեղինակի գլխաւորութեամբ եւ այդ մոռացուած գիւղն այլեւս մոռանալ չի լինում։ Յետոյ տեսնում ենք ֆիլմի գլխաւոր հերոսին, որը մասնագիտութեամբ շնամարզ է։ Նա ասում է. «Ես երբեք հարուստ չեմ լինի, իմ բնութիւնն ուրիշ է»։ Ֆիլմի վերջում շների դէմքեր ենք տեսնում, շները մէկը միւսի յետեւից նայում են մեր վրայ։ Մարդկանց նման են, ամենքն իր խառնուածքով։ Ֆիլմի անունը «Կեանքն, ինչպէս որ կայ», ռեժիսորի անունը Վլադիմիր Դաշուկ է։ Նրան ներկայացնելիս «Ոսկէ Ծիրանի» տնօրէն Յարութիւն Խաչատրեանն արտասուեց, քանզի Պելառուսի լաւագոյն վաւերագրող Դաշուկը 2014-ին կեանքին հրաժեշտ էր տուել 52 տարեկանում։ Բեմ դուրս եկաւ նաեւ Դաշուկի այրին եւ խոստովանեց, որ հայերի նման նրբակիրթ ու կենսուրախ մարդ նախկին Սովետական երկրներից ոչ մի տեղ չի տեսել։
Դէպի ակունքն Արեգական
«Ակօս»ի բարեկամներէն Ամէտ Կէօքչէն «Մերօրեայ պատմահայրը» կը կոչէր թերթիս հայերէն էջերու աւագ խմբագիր Սարգիս Սերովբեանը։ Իր թարմ կորուստով մենք զրկուած էինք առասպելներու եւ դիցաբանութեան կախարդական աշխարհին վերաբերող յօդուածներէ։
Ուրախութիւնով կը ներկայացնենք այս անգամ եթէ ոչ պատմահայր, բայց ապագայ պատմաքոյր կոչելու արժանի երիտասարդ յօդուածագիր մը։ Յետայսու այս էջերու վրայ ան աւանդազրոյցներ կը փոխանցէ հայ վիպասանութեան հսկայ ժառանգէն գաղուած եւ մենք ալ ձեւով մը շարունակած կ՚ըլլանք սիրելի Սարգիս Սերովբեանի թողած աւանդը։
Յանցաւորը ծիրանն է
Այս շոգը փառատօնի համար չէ, բայց հենց «Ոսկէ Ծիրան» է մոռացնել տալիս Յուլիսեան տօթը եւ ստիպում տրուել կինօարուեստի բարիքներին, որոնք են՝ կինօնմոյշների դիտումները եւ հանդիպումները դրանք ստեղծողների հետ, վարպետութեան դասեր, մամլոյ-ասուլիսներ… Մասնագիտական խօսք շարժանկարի մասին։ Այսպիսով դուրս ենք գալիս գաւառական մեկուսացումից, նոր դէմքեր տեսնում, որոնք մեծ ներդրում են ունեցել կինօարուեստի մէջ եւ ծանօթացնում նրանց մեր երկրի համամարդկային արժէքների հետ։ Հայաստանն ունի իր խորհրդանիշները եւ… համը։ Մեր երկրի համն առնելու համար ծիրանն է ընտրուել։ Այս մրգատեսակն է զուտ հայկական։ Տարածուելով Հայաստանից՝ լատիներէն ամրագրուել է որպէս Prunus armeniaca, իսկ հռովմեացիները այն անուանել են mela armeniaca (հայկական խնձոր)։
Երեւանեան ուղեցոյց
Ինչպէս բոլոր երկիրներ ու Թուրքիոյ բնակիչներու համար ալ եկած է արձակուրդի ամիսները։ Նախապէս Հայաստան այցելածներ, երբ կը փորձեն իրենց բարեկամներուն յանձնարարել դէպի Հայաստան ճամբորդութիւն, յաճախ կ՚ենթարկուին «իսկապէս կ՚արժէ՞», «արձակուրդի համար Հայաստան կարելի՞ է երթալ», «ի՞նչ կայ որ հոն», «ելեկտրականութիւն կա՞յ»ի նման հարցումներու։
Ճիշդ է որ Հայաստանի ցամաքային սահմանը գոց է 1993-էն այս կողմ։ Բայց ամէն շաբաթ երկու ինքնաթիռ երկու ժամուայ թռիչքով Իսթանպուլը կը կապեն Երեւանին։
Մենք համոզուած ենք որ արձակուրդի համար ճիշդ ընտրութիւն մըն է Հայաստանը։ Ապացոյցը նախապէս գացածներու տպաւորութիւնն է։ Երկիրը Յուլիս ամսուայ մէջ կը պատրաստուի «Ոսկէ Ծիրան» միջազգային կինօփառատօնին։ Իսկ Օգոստոսի սկիզբին կը մեկնարկէ «Համահայկական Ողիմպիական խաղերը»։ Այս բոլորը նկատի ունենալով համառօտ ուղեցոյց մը պատրաստեցինք Հայաստան այցելելու մտադիր եղողներուն համար։