Դէպի այնտեղ, ուր հնարաւոր է «քայլել հսկաների հետ»…

oksana.karapetian@gmail.com

Ճոն Ռ. Ռ. Թոլ­քիենի գրքե­րից մէ­կում կար­դում ենք, թէ «Դէ­պի հե­ռուն տա­նող ու­ղին սկիզբ է առ­նում տան շե­մից»։ Ահա եկէք մենք էլ ու­ղի բռնենք դէ­պի առեղ­ծուածա­յին աշ­խարհներ, ուր քաջք ու վի­շապք կը բնա­կին, ուր առաս­պել ու գաղտնիք կը տես­նենք, ուր ու­ղի­ներ կը ձգուեն՝ ան­վերջ-անսկիզբ։

«Տան շե­մը», ուրկէ սկիզբ կ՚առ­նի մեր ու­ղին, Մշոյ Սուրբ Կա­րապետ վանքն է։ Ահա տա­րիներ ու դա­րեր առաջ այդ նոյն վայ­րում, ուր յե­տագա­յում պի­տի վեր խո­յանար Մշոյ Ս. Կա­րապետ վան­քը, եր­կու հսկայ եղ­բայրներ՝ հնդիկ­նե­րու երկրէն, գա­լիս-հաս­տատւում են Հա­յոց աշ­խարհում։ Սրանց անուններն էին Գի­սանէ, զի գի­սաւոր էր, եւ Դե­մետ­րէ՝ կրտսեր եղ­բայրը։ Հա­յոց Վա­ղար­շակ ար­քան նրանց է տա­լիս «զեր­կիրն Տա­րաւ­նայ իշ­խա­նու­թեամբ»։ Այստեղ՝ հին Աշ­տի­շատի ու Սեւ­սա­րի մօտ, Մշոյ դաշ­տի արե­ւելից կող­մում, ուրկէ կը բխէ Մեղ­րա­գետը, զոյգ եղ­բայրնե­րը կա­ռու­ցում են Վի­շապ քա­ղաքը։ 15 տա­րի անց ար­քա­յի ու եղ­բայրնե­րի մի­ջեւ վէճ է ծա­գում, ար­քան մա­հապատ­ժի է են­թարկում նրանց եւ Տա­րօնի իշ­խա­նու­թիւնը յանձնում նրանց որ­դի­ներին՝ Կուառին, Մեղ­տե­սին եւ Հո­ռին, որոնք էլ շի­նում են Կուառ, Մեղ­տի եւ Հո­ռեան աւան­նե­րը։ Յե­տագա­յում Քար­քէ լե­րան բար­ձունքին նրանք 2 մե­հեան են կանգնեց­նում՝ Գի­սանէ եւ Դե­մետ­րէ աս­տուած­նե­րի մե­հեան­նե­րը։

Բայց ան­գամ մինչ Վի­շապ քա­ղաքի կանգնե­ցու­մը, այստեղ էին ձգւում ուխտագ­նացնե­րը թէ՛ Հա­յոց աշ­խարհի տար­բեր ծայ­րե­րից, թէ՛ Պարսկաս­տա­նից, Հնդկաս­տա­նից… Այս հնա­մենի պաշ­տա­մունքա­տեղին կոչ­ւում էր «Ին­նակնեան տե­ղիսդ, զի բա­րեբուխ ասեն ոմանք»։ Այստե­ղից են բխում ինն աղ­բիւրնե­րը, որոնց ակունքնե­րը ոչ այլ ինչ են, քան Սան­դա­րամետ­քի դռներ։ Ու­րեմն այս դռնե­րը կա­րող էին եւ՛ բա­ցել, եւ՛ փակ պա­հել դէ­պի Սպան­դա­րամետ­քի եօթ ան­դունդներ տա­նող աշ­խարհնե­րը, որոն­ցից ամե­նից ահար­կուն յԱն­հա­տակ Ծովն էր, որի Սեւ Ջրե­րը որ­քան վտան­գա­ւոր, սեւ ու քաօսա­յին են, նոյնքան եւ հզօր զօ­րու­թեան կու­տա­կում են. ահա թէ ին­չու կա­րեւոր էր թէ՛ պահ­պա­նել աշ­խարհը Սեւ ջրե­րի հե­ղեղից, թէ՛ յար­գել ու ուժ առ­նել դրանց զօ­րու­թիւնից։ Այդպէս եւ Ին­նակնյա տե­ղիքում կը բնա­կէին քաօսն ու զօ­րու­թիւնը մարմնա­ւորող բա­զում վի­շապ­ներ, որ կա­րող էին եւ՛ վտանգ լի­նել, եւ՛ պաշտպան, նաեւ՝ այ­լե­ւայլ դե­ւեր ու ոգի­ներ...

Տա­րիներ անց, երբ հին ուսմունքին փո­խարի­նելու է գա­լիս նո­րը, վի­շապ­նե­րի հետ պա­տերազ­մե­լու է գա­լիս Գրի­գոր Լու­սա­ւորիչ կո­չուած այր մը։ Ահար­կու է լի­նում ճա­կատա­մար­տը, բա­զում կտրիճ­ներ են ընկնում, եւ սա­կայն Գրի­գորը յաղ­թում է Ար­ձան քրմա­պետին, վի­շապ­նե­րին կող­պում է Սան­դա­րամետ­քում, Դռնե­րը դրոշ­մում եւ մա­տուռ կանգնեց­նում տե­ղում, որ Դի­ւատուն կը կո­չուի։ Մինչ օրս էլ ուխտա­ւոր­նե­րը «եր­կիւղով ու հա­ւատով կ՚եր­թան հոն, ու­շիւ ականջ կը դնեն ու դի­ւաց տքա­լու թշուառ ձայն մը կը լսեն այն տե­ղէն եւ կ՚ել­նեն մի­մեանց ալ կը պատ­մեն հա­ւաս­տեաւ մը»։ Եւ միայն Կաղ դե­ւը չի կա­լան­ւում, զի գա­լիս աղա­չում է Լու­սա­ւոր­չին, թէ «Ես կ՚ել­նիմ Սուրբ Կա­րապե­տու փո­շեհան, Տա­նիմ թա­փեմ Փրե­բաթ­ման, Մինչ օր Քրիս­տոս գայ դա­տաս­տան»։ Ժա­մանակ անց այստեղ է բեր­ւում Յով­հաննէս Մկրտչի գլու­խը, կա­ռուցւում Ս. Կա­րապետ վան­քը, Ս. Կա­րապե­տին են անցնում եւ՛ հե­թանո­սական շրջա­նի աս­տուած-հե­րոս­նե­րի ու­նա­կու­թիւննե­րը, եւ՛ դե­ւերին խոր­տա­կած Լու­սա­ւոր­չի կեր­պա­րը, եւ նա դառ­նում է նոր սուրբ-պաշ­տե­լին։ Իսկ հնե­րից մնում է միայն Կաղ դե­ւը, որ «վա­ռուած կրակ­նե­րու մո­խիրը կշա­լակ», գետ­նի տա­կով կը տա­նի եր­կու աւուր ճա­նապարհ դէ­պի ի Տիգ­րա­նակերտ։ Փրե­բաթ­ման գե­ղին մօտ կը թա­փէ, որ­մէ մեծ բլուր մը ձե­ւացեր է»։ Գու­ցէ մի օր դու էլ, սի­րելի՛ ըն­թերցող, Մշոյ դաշ­տով անցնե­լիս տես­նես Կաղ դե­ւին, բարեւ տանես մեր Վիշապներին եւ գլուխ խոնարհես Մշոյ սուլթան Սուրբ Կարապետին...