ԹՂԹԱԾՐԱՐ

ԹՂԹԱԾՐԱՐ Թալեաթ փաշայի հեռագրերն իրակա՞ն են

Պրոֆ․ Թաներ Ակչամն իր նոր գրքում անդրադարձել է Նաիմ Բեյի հուշագրություններին, որոնք հայոց ցեղասպանության պատմագրության մեջ կարևոր դեր ունեն և մինչ այսօր մերժվում էին։ Աքչամը, հրատարակելով Նաիմ բեյի հիշողությունները, անհրաժեշտ պատասխանն է տալիս բոլոր պնդումներին և հայոց ցեղասպանության պատմագրության մեջ նոր մի շրջան է բացում։
ԹՂԹԱԾՐԱՐ Խոհեր արեւմտահայերէնի ապագային շուրջ

Ցեղասպանութե­նէ ետք հա­յերը ցրուելով աշ­խարհով մէկ, գո­յացաւ նաեւ լե­զուն պա­հելու խնդիր մը։ Ամէն սե­րունդ իր ապ­րած աշ­խարհագ­րա­կան հա­տուա­ծի պայ­մաննե­րուն հա­մապա­տաս­խան դժուարու­թիւններ յաղ­թա­հարե­լու փոր­ձին մատ­նուեցաւ։ Արեւմտա­հայե­րէնը կեն­դա­նի եւ կեն­սունակ պա­հելու հա­մար ծրագիրներ կը մշա­կուին։ Ներ­կայ պայ­մաննե­րուն մէջ արե­ւելա­հայե­րէնը իբ­րեւ Հա­յաս­տա­նի պե­տական լե­զու, աւե­լի ապա­հով դիր­քի մէջ է։ Միւս կող­մէ սփիւռքի տա­րած­քին գլխա­ւորու­թեամբ Թուրքիոյ, Լի­բանա­նի, առհասարակ Մի­ջին Արե­ւել­քի եւ ամ­բողջ սփիւռքի մէջ օգ­տա­գոր­ծուած արեւմտա­հայե­րէնը ձուլման հե­տեւան­քով մո­ռացու­թեան եւ կո­րուստի սպառ­նա­լիքին տակ կը գտնուի։ Այս մա­սին զրու­ցե­ցինք Լիզ­պո­նի Գա­լուստ Կիւլպէնկեան Հիմ­նադրա­մի մեկ­նած՝ «Զօ­րակ­ցութիւն Արեւմտա­հայե­րէնի» նա­խագ­ծի գոր­ծա­դիր Անի Կար­մի­րեանի հետ։
ԹՂԹԱԾՐԱՐ «Արմաշի հայերը մեր հարևաններն էին, չնայած որ այդպես էլ չծանոթացանք»

Օմեր Աքընի առաջին վեպը՝ «Թոսբիթ դաղը», պատմում է Արմաշի (այսօր Աքշեմե) հայերի մասին։ Վեպը, որն իր անունը ստացել է Արմաշի մոտակայքում գտնվող լեռներից մեկից, 1914-1915 թթ․ Արմաշի հայերի կյանքից մի հատված է ներկայացնում։
ԹՂԹԱԾՐԱՐ «Ակոս»-ի արխիվից․ համայնքային պատգամավորի փնտրտուքներում

ԹԱՄԺ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նոր կազմում ազգությամբ հայ երեք պատգամավոր կա։ «Ակոս»-ի 1998թ․ նոյեմբերի 6-ի համարում քննարկվել էր խորհրդարանում հայ պատգամավորի կարևորությունը, և սա գլխավոր լուր էր դարձել։
ԹՂԹԱԾՐԱՐ Սովետական Հայաստանից ժամանակն արտացոլող պատկերներ

Բեշիկթաշի միջազգային Ֆոտոիստանբուլ լուսանկարչական փառատոնը այս տարի արդեն երկրորդ անգամ «Այլ կյանքեր» թեմայով իր դռնելրն է բացել հանդիսատեսի առջև։ Մինչև նոյեմբերի 8-ը շարունակվող փառատոնի ամենաուշագրավ ցուցահանդեսը Կանադահայ արվեստագետ և բեմադրող օպերատոր Նորայր Քասփերի՝ Օրթաքյոյի լքված մանկատանը ներկայացվող և մանկատանը միահյուսված ցուցահանդեսն էր։ Ն․ Քասփերը, ով անմահացրել է սովետական ժամանակներից մնացած և այլևս չօգտագործվող արդյունաբերական ձեռնակրությունները և այնտեղ հանդիպած մարդկանց, խոստանում է, որ մի լուսանկարչական փառատոնից շատ ավելին է՝ ասելով․ «Ձեզ ժամանակից եմ պատմելու»։