ԹԱՄԺ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նոր կազմում ազգությամբ հայ երեք պատգամավոր կա։ «Ակոս»-ի 1998թ․ նոյեմբերի 6-ի համարում քննարկվել էր խորհրդարանում հայ պատգամավորի կարևորությունը, և սա գլխավոր լուր էր դարձել։
Համայնքը պատգամավորի փնտրտուքների մեջ է
Նախատեսվում է, որ կայանալիք ընտրություններում քաղաքական կուսակցությունները համայնքին լուրջ առաջարկություններ են անելու։ Նշվում է, որ համայնքը ներկայացնող պատգամավորը երկրին և համայնքին շատ օգուտ կբերի։
Հայկական համայնքը, որը հանրապետության ստեղծումից ի վեր՝ 75 տարիների ընթացքում, ունեցել է պատգամավոր, սենատոր և նախագահի ներկայացուցիչ, քննարկում է երկարատև ընդմիջումից հետո խորհրդարանում կրկին իր ներկայացուցիչն ունենալու հավանականությունը։
Նախատեսվում է, որ կայանալիք ընտրություններում քաղաքական կուսակցությունները համայնքին լուրջ առաջարկություններ են անելու։
Հանրապետական պատմության ընթացքում Մյունիբ Բոյան, Պերճ Քերեսթեջյանը, Անդրե Վահրամը, Զաքար Թարվերը, Մկրտիչ Շելլեֆյանը խորհրդարանում ստանձնել են պատգամավորի, Պերճ Թուրանը սենատորի, իսկ Հերմինե Աղավնի Գալուստյանը նախագահի ներկայացուցչի պաշտոնները։
Ինչու՞ ունենք սրա անհրաժեշտությունը
Վերջերս համայնքի օրակարգում գտնվող «Անկարայում պատգամավոր ունենալու» ցանկությունը բխում է վերջին տարիներին ծագած անհրաժշտությունից։ Համայնքի ներկայացուցիչները, ովքեր նշում են, որ կառավարության հետ անմիջական շփում չունեն, կարծում են, որ պատգամավորը այս հարցերը հաջողությամբ կկարգավորի։
Նրանք շեշտում են, որ պատգամավորը, որը կհայտնվի խորհրդարանում, պետք է կարողանա համայնքի հարցերը, մտածմունքներն ու սպասելիքները պետական հարթակ տեղափոխել, ինչպես նաև երկրում առաջացած խնդիրներին համայնքի օժանդակությունն ապահովել։
Համայնքի ընտրողների թվաքանակը
Ըստ 1997 մայիսին կայացած հայ համայնքային ընտրությունների ժամանակ պատրաստված ընտրողների ցուցակի տվյալների (18 տարին չբոլորածները ընդգրկված չեն ցուցակում)՝ համայնքը Ստամբուլում 50 հազարից ավել ընտրող ունի։
Ըստ այդ ցուցակի՝ Բաքըրգյուղում և Յեշիլգյուղում 13 հազար հինգ հարյուր, Ֆաթիհ, Քումքափը և Սամաթյա շրջաններում 8 հազար, Շիշլի, Ֆերիգյուղ, Քուրթուլուշ շրջաններում 15 հազար, Քադըգյուղում, Ուսկուդարում և Կղզիներում 10 հազար, իսկ մյուս շրջաններում մոտ 5 հազար ընտրող կա։
*Այս գրությունը 1998թ․ նոյեմբերի 6-ին հրատարակվել է «Ակոս» շաբաթաթերթում։