«Հերթապահ գլխավոր խմբագրի նախաձեռնության» միջոցով «Օզգյուր գյունդեմ» պարբերականին օժանդակություն ցուցաբերած Մուրադ Չելիկքանի և Բեյզա Ուսթյունի գործով դատական նիստի ընթացքում Ուսթյունի՝ 15 ամսվա ազատազրկման որոշումը հետաձգելու որոշում է կայացվել։ Չելիկքանին 18 ամսով ազատազրկման պատիժը չի հետաձգվել։
Ավելի վաղ կոցված
«Օզգյուր գյունդեմ» պարբերականում
մեկօրյա հերթապահ գլխավոր խմբագրի պաշտոն
ստանձնած մարդու իրավունքների պաշտպան
և լրագրող Մուրադ Չելիկքանի և պրոֆեսոր
Բեյզա Ուսթյունի դեմ «ահաբեկչական
խմբավորման պրոպագանդա» անելու մեղադրանքով
հարուցված դատական գործի արդյունքները
հայտնի են դարձել։
Ստամբուլի 13-րդ ծանր հարցագործությունների գործով դատարը որոշում է կայացրել «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» իրականացնելու մեջ մեղադրվող լրագրող Չելիկքանին 1 տարի 6 ամսվա ազատազրկման ենթարկելու։
Դատարանը որոշում
է կայացրել չնվազեցնելու պատժաչափը, քանի
որ «կասկածյալը դատական նիստի ընթացքում
կատարվածի շուրջ անհրաժեշտ չափով ափսոսանք
չի ցուցաբերել»։
Դատարանը պատժի հետաձգման որոշում ևս չի կայացրել։
Նույն դատարանում որոշում է կայացրել Ուսթյունին 15 ամսվա ազատազրկման դատապարտել, սական պատիժը հետաձգվել է։