Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի շտաբը հինգ տարի է՝ Հայոց ցեղապսանության 102-րդ տարելիցին նվիրված, ցեղասպանության առերեսման հիշատակի արարողություն է կազմակերպում Ստամբուլի Փանգալթը մետրոյկայանի մուտքի մոտ։ Այս տարի ոստիկանությունը թույլ չի տվել հավաքն անցկացնել։ Հիշատակի արարողությունը ԺԴԿ-ի տարածքային գրասենյակում է իրականացվել։
Կուսակցության
Շիշլիի ներկայացուցչությունը հինգ տարի
է ապրիլի 23-ի երեկոյան «Ապրիլի 23․5»
խորագիրը ստացած հիշատակի արարողություն
է կազմակերպում։ «Ապրիլի 23․5»-ի գաղափարը
ծնվել է Հրանտ Դինքի՝ «Մեկ օր․․․ապրիլի
24» գրությունից։
Այս
տարի ոստիկանությունը չի թույլատրել
«Ապրիլի 23․5» ցեղասպանության հիշատակի
արարողությունն իրականացնել Փանգալթըի
մետրոկայանի մուտքի մոտ։ Արարողությունն
իրականացվել է ԺԴԿ կուսկացության
տարածքային գրասենյակում։
Արարողությանը
ներկա է եղել «Նոր զարթոնք» կազմակերության
համախոսնակ Նորայր Օլգարը, ով իր խոսքում
նշել է, որ այսօր ցեղասպանությունը
քրդաբնակ շրջաններում է շարունակվում․
«Առանց առերեսման խաղաղություն չի լինի։
Ցեղասպանությունից տուժածներն ամենուր
են»։