Հրանտ Դինքի սպանության օրից տասը տարի է անցել: Նրա հիշատակի արարողությունը տեղի է ունեցել սպանության վայրում՝ «Ակօս»-ի նախկին գրասենյակի դիմաց:
«Հրանտի ընկերները» կոչ էին արել ժամը 14:30-ին հավաքվել Դինքի սպանության վայրում՝ Սեբաթ շենքի դիմաց: Մարդկանց հոսքը դեպի նախկին «Ակօս»-ի շենք չի դադարել մինչև ժամը 15:00-ն:
Դուդուկի երաժշտությունից հետո վանկարկվեցին «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Ի հեճուկս ֆաշիզմի, եղբայրս ես, Հրա՛նտ» կարգախոսները:
Գեզի այգուց դեպի «Ակօս»-ի նախկին շենք գնացող ճանապարհը միակողմանի, Փանգալթը մերոյի երկու մուտքերը փակ էին: Հայտարարվել էր,, որ այդ ճանապարհները փակ են լինելու մինչև արարողության ավարտը:
«Հրանտի ընկերներ»-ից Բյուլենթ Այդընը «Ակօս»-ի դիմաց հավաքվածներին դիմել է «Բարո՛վ եկաք, Հրանտի ընկերներ» հայտարարությամբ:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևի, «Նոր զարթոնքի», Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի, «Ազատություն և համերաշխություն» կուսակցության և այլ կուսակցությունների ներկայացուցիչները ժամը 14:00-ին Հարբիյեից «Ակօս»-ի նախկին շենք են քայլել:
Խումբը կոչ է արել միանալ երեկոյան 20:00-ին Քուրթուլուշի Աք բանկի շինության դիմացից դեպի սպանության վայր կայանալիք քայլերթին: