ԱԿՕՍ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Ակօս»-ին սպառնացողներն արդարացվել են

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջև սև ծաղկեպսակներ դնելու գործով դատական նիստում դատարանն արդարացրել է մեղադրյալներ՝ «Ազգայնական Թուրքիա» կուսակցության ստամբուլյան գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթին և «Թուրանի օջախներ»-ի նախագահ Էրջան Ուչարին։ «Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է որոշման դեմ։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նախաձեռնություն լրագրողներից՝ «Լրագրությունը հանցանք չէ»

Թուրքիայում լրատվամիջոցներին ուղղված ճնշումները գնալով մեծանում են։ Սրա հետ կապված մի խումբ լրագրողներ նոր նախաձեռնություն են սկսել։ Նախաձեռնությունը, որը կրում է «Ես լրագրող եմ» խորագիրը, լոգո-արշավ է սկսել։ Նշված լոգոն օգտագործվելու է թերթերում և լրատվական կայքերում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Ակօս»-ի խորագիրը։ Թող այս չարիքից ընտրություն ծնվի

«Ակօս»-ն այս շաբաթվա խորագրում Պոլսո հայոց պատրիարքական փախանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակի շուրջ հայ համայնքի ներկայացուցիչների արձագանքներին է անդրադարձել։ Վերնագիրը պատրիարքի ընտրությունների մասին է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ընթերցողների նամակներն ‹‹Ակօս››-ին՝ 20-րդ տարելիցի կապակցությամբ

‹‹Ակօս›› շաբաթաթերթը, որը սկսել է լույս տեսնել 1996թ. ապրիլի 5-ից, արդեն 20 տարեկան է: Ցանկանում ենք, որ շաբաթաթերթի 20-րդ տարելիցը առիթ դառնա՝ մեր ընթերցողներին, բարեկամներին հանդիպելու: Նախ նշենք, որ շաբաթաթերթի էջերը հասանելի ենք դարձնելու մեր ընթերցողներին: ‹‹Ակօս››-ին պատմե՛ք ‹‹Ակօս››-ի մասին: Մեզ ուղարկեք ձեր ակնկալիքները, քննադատություններն ու առաջարկները: Մեկ տարի շարունակ շաբաթաթերթի ‹‹20-րդ տարելիցի նամակները›› սյունակում հրատարակելու ենք ձեր նամակները, որոնք կարող եք ուղարկել agosamektup@agos.com.tr էլ-հասցեին: