Մի շրջան է, երբ, ավելի քան երբեք, ժողովրդավարության և մարդու իրավունքների կարիքն ունենք։
Հուլիսի 15-ին գործի դրված տանկերը
Թուրքիայում սարսափելի գիշեր ստեղծեցին։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը՝ ԹԱՄԺ, և
մեծաթիվ կառույցներ ռմբակոծվեցին,
հարձակման ենթարկվեցին, զինվորական
հեղաշրջման փորձ իրականացնողների
կրակոցները և նետած ռումբերը
շատ թվով քաղաքացիների մահվան պատճառ
դարձան։ Թուրքիան հեռուստաէկրանների
դիմաց, վախի և անհանգստության մեջ հետևում
էր այս զինված հեղաշրջման փորձին
և այդ փորձի տապալման գործընթացին։
Հայտնում ենք, որ «Ակօս»-ը դեմ է ամեն
տեսակ հակաժողովրդավարական նախաձեռնության։
Հեղաշրջման փորձի տապալումն ինչքանով
դրական լինի, այդ հեղաշրջման տապալումից
հետո առաջացած մթնոլորտն
այդքան հարցականներով լի է երևում։ Նշան
կան, որ հեղաշրջման փորձից
առաջացած ուժի կենտրոնացումը հեղաշրջման
փորձի տապալումից հետո բազմապատկվելով
շարունակվելու է։ Մեդիայի վրա իրականացվելիք
ճնշման ակնարկներն ակնհայտ են։
Իսկ ավելի կարևորը՝ սկսում է մի շրջան,
երբ կախաղանը, խոշտանգումների պրակտիկան
և միջոցները օրակարգում են հայտնվում, և
սա որպես բական երևույթ է ընկալվում,
երկրում արտակարգ դրություն
է հայտարարվում։ Ռազմական հեղաշրջման
իրականացման դեպքում իրականացվելիք
միջոցառումների կիրառումը ժողովրդավարության
առումով լուրջ խնդիրներ է առաջացնելու։
Նմանապես, հեղաշրջմանն իսկապես առերեսվելու
տեսանկյունից կարևոր է, որ հեղաշրջման
փորձ իրականացրածներն արդար կերպով
պատժվեն։ Մի շրջան է, երբ,
ավելի քան երբեք, ժողովրդավարության և
մարդու իրավունքների կարիքն ունենք։