Թուրքական TRT հեռուստաալիքով ըթերցվել է ‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդ›› կոչված խմբի հաղորդագրությունը, որում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը վերցրել են իրենց ձեռքը:
TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում ընթերցվող հաղորդագրության մեջ նշվել է, որ իշխանությունն այլևս ‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդ›› կոչված խմբի ձեռքերում է, և երկրում պարետային ժամ է հայտարարվել:
NTV հեռուստաալիքով ընթերվող հաղորդագրության մեջ նշվել է, որ ‹‹Թուրքիայի զինված ուժերը վերցրել են իշխանությունը››:
Հաղորդագրության մեջ նշված է. ‹‹Սահմանադրական կարգի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վերականգնման, երկրում օրենքի ուժի վերահաստատման, խանգարված հասարակական անվտանգության կարգը վերականգնելու համար Թուրքիայի զինված ուժերը երկրի իշխանությունն ամբողջովին վերցրել են իրենց ձեռքը:
Մեր բոլոր միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը շարունակում են մնալ ուժի մեջ: Ցանկանում ենք լավ հարաբերություններ պահել աշխարհի մյուս երկրների հետ››:
Թուրքական ‹‹Անադոլու›› լրատվական գործակալությունը հայտարարել է, որ գենշտաբի պետը պատանդ է վերցվել: