«Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10 տարին բոլորեց։ Հրանտ Դինքի հիշատակի համար արարողություն է կազմակերվել նրա շիրմին։ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն ևս ներկա է գտնվել արարողությանը։
2007թ․
հունվարի 19-ին զինված հարձակման հետևանքով
սպանված Հրանտ Դինքին հարգանքի տուրք է
մատուցվել։ Արարողությունը տեղի է ունեցել
հունվարի22-ին Զեյթինբուռնուի «Բալըքլը»
հայկական գերեզմանատանը։
Դինքի
կինը՝ Ռաքել Դինքը, դուստրերը՝ Սերա և
Դելալ Դինքերը, որդին՝ Արատ Դինքը,
եղբայրները, մտերիմները, գործընկերները,
Մշակույթի և զբոսաշրջության նախարար
Նաբի Ավջըն և մեծաթիվ քաղաքացիներ ներկա
էին արարողությանը։
«Դատավարությունը
արդարադատությանը համապատասխան է
ընթանալու»
Արարողությունից հետո Նաբի Ավջըն հայտարարությամբ է հանդես եկել․ «10 տարի անց Հրանտ Դինքի հիշատակը մտերմորեն ենք հարգում։ Այս առիթով ցանկանում եմ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել և համբերություն մաղթել նախ նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, ապա նաև ամբողջ ընտանիքին, ընկերներին, հայկական համայնքին, «Ակօս»-ի աշխատակիցներին, Հրանտ Դինքի ընկերներին՝ թե՛ Թուրքիայում, թե՛ արտասահմանում։
Լրագրոցներից մեկի՝ Դինքի սպանության դատավարության հետ կապված հարցին ի պատասխան Ավջըն նշել է․ «Դատավարական գործընթացը՝ մի շարք գործընթացների հետ մեկտեղ, հասավ ինչև մեր օրեր։ Տեսանք, թե այս ամբող ընթացքում ինչ մութ խաղեր են ընթանում ինչես առհասարակ, այնպես էլ դատավարության հետ կապված։ Տա Աստված՝ այսուհետ դատավարությունը կընթանա իրավական, իրավաբանական և արդարադատական համակարգին պատշաճ կերպով»։