Ավելի վաղ բերման ենթարկված Ադանայից ԺԴԿ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը դատական հսկողության պայմանով ազատ էր արձակվել։ Դատախազության ներկայացրած առարկությունից հետո Բեշթաշը կրկին բերման է ենթարկվել և ձերբակալվել։
Ադանայից
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության
պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը ձերբակալվել
է։
Հունվարի 27-ին բերման ենթարկված Բեշթաշը պայմանականորեն ազատ էր արձակվել։ Դիարբեքիրի հանրապետական դատախազության առարկությունից հետո Մերալ Դանըշ Բեշթաշը երեկ կրկին բերման է ենթարկվել և Դիարբեքիրի դատարանի որոշմամբ ձերբակալվել։
Նշվում
է, որ ԺԴԿ պատգամավորը մեղադրվում է
«ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու»
մեջ։ Բեշթաշի ձերբակալության հիմնավորումը
2014թ․ հոկտեմբերի 6-8-ին Կոբանեի
գործողությունների ընթացքում ԺԴԿ Գլխավոր
կենտրոնի թվիթերյան միկրոբլոգից կատարած
երեք գրառություններն են։
59
պատգամավորից 11-ը՝ ձերբակալված
Ժողովուրդների
դեմոկրատական կուսակցության համանախագահներ
Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը,
ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Իդրիս
Բալուքենը և պատգամավորներ Լեյլա Բիրլիքը,
Սելմա Ըրմաքը, Նուրսել Այդողանը, Գլուրսեր
Յըլդըրըմը, Ֆերհադ Էնջուն և Աբդուլլահ
Զեյդանը ձերբակալվել էին ավելի վաղ՝
2016թ․ նոյեմբերի 4-ին։
Հակքյարիից
ԺԴԿ պատգամավոր Նիհադ Աքդողանը 2016թ․
նոյեմբերի 7-ին էր ձերբակալվել։
Բերման ենթարկված ԺԴԿ-ականներ Զիյա Փիրը, Սըրրը Սուրեյյա Օնդերը, Իմամ Թաշջըէրը, Հյուդա Քայան, Ալթան Թանը, Այհան Բիլգեն, Լեզգին Բոթանը, Նադիր Յըլդըրըմը դատական հսկողության պայմանով ազատ էին արձակվել։
Շըրնաքից ԺԴԿ պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը և Վանից պատգամավոր Թուբա Հեզեր Օզթուրքը, որոնց նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել, արտերկրում են գտնվում։
Քուրդիստանի հասարակությունների միության ՝ KCK գործով Դիարբեքիրի 2-րդ ծանր հանցագործությունների դատարանը ԺԴԿ պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Դիրայեթ Թաշդեմիրին, Չաղլար Դեմիրելին, Սելմա Ըրմաքին, Ահմեդ Յըլդըրըմին, Բեսմիննե Քոնջային, Ալիջան Օնլուին և Նադիր Յըլդըրըմին բռնի բերման ենթարկման որոշում էր կայացվել։
ԺԴԿ
խմբակցության նախագահի տեղակալ Չաղլար
Դեմիրելը և ԺԴԿ-ի պատգամավոր Բեսիմե
Քոնջան նույնպես ձերբակալվել էին
դեկտեմբերի 13-ին։
Երեկ ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Իդրիս Բալուքենն ազատ է արձակվել։