Թուրքիայում 118 մարդ բերման է ենթարկվել

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ստամբուլի, Անկարայի, Ադանայի, Մանիսայի և Մերսինի գրասենյակների ղեկավարներների դեմ իրականացված գործողություններում 118 հոգի բերման է ենթարկվել։

Այսօր առավոտյան Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար շրջանակներին ուղղված գործողությունների արդյունքում Ստամբուլ, Անկարա, Ադանա, Մեսրին և Մանիսայում 118 ԺԴԿ-ական բերման է ենթարկվել։  

Ստամբուլ

Ստամբուլում 20 մարդ է բերման ենթարկվել, որոնց մեջ է նաև ԺԴԿ ստամբուլյան գրասենյակի նախագահ Այսել Գյուզելը։ Բերման ենթարկված կուսակցականները Ստամբուլի ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակ են տեղափոխվել։

Անկարա

Անկարայում 17 կուսակցականներ են բերման ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում են ԺԴԿ Անկարայի գրասենյակի նախագահ Իբրահիմ Բինջին և կուսակցության  մի շարք շրջանային պատասխանատուներ և ղեկավարներ։ 

Ադանա

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ադանայի գրասենյակի համանախագահներ Հուսեյին Բեյազը, ինչպես նաև Գյուլսերեն Թուրալը բերման են ենթարկվել։ Ադանայից բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 25 է։ 

Մանիսա

Մանիսայում բերման են ենթարկվել 5 կուսակցականներ, որոնց մեջ են նաև ԺԴԿ շրջանային ղեկավարներ։ 

Մերսին

Մերսինում 51 ԺԴԿ-ական է բերման ենթարկվել։ Նրանց թվում են նաև կուսակցության Մերսինի շրջանների ղեկավարները։ Նաև հայտնի է դարձել, որ այժմ փնտրվում են մի շարք անուններ, որոնց մեջ են Աքդենիզի քաղաքապետ, ԺԴԿ-ական Ֆազլը Թյուրքը և  կուսակցության Մերսինի գրասենյակի նախագահ Սադուն Դողանը։

Ուրֆա

Թուրքիայի Ուրֆա քաղաքում ոստիկանական ստորաբաժանումները Քրդական աշխատավորական կուսակցությանը՝ PKK-ին ուղղված գործողություններ են իրականացրել, որի հետրանքով որոշ կասկածյալներ բերման են ենթարկվել։ Բերման ենթարկվածերի մեջ նաև ԺԴԿ-ի անդամներ կան։