ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի Հայոց Թեմի
Խոր ցաւով իմացանք ձեր ամուսնոյն, հօր եւ մեծ հօր, ուր մեր բոլորի սիրելի Պրն. Սարգիս Սերովբեանի մահուան գոյժը։ Խորապէս սգում ենք իր մահը, որը լինելով ամէն բանից առաջ մի ընտանիքի հօր շիջումը, միշտ էլ վաղաժամ մահ պէտք է համարել։
Երկար տարիների անձնդիր ծառայութիւնը Պրն. Սարգիսին, հայ դպրութեան ու մշակոյթին, հայ գրքին ու մամուլին, անդրանցել է ընտանեկան պարունակի սեղմ սահմանները, լայնացնելով այն մինչեւ ազգի մեծ ընտանիքի ծիրը։ Նրա տունը սովորական հայկական մի օճախ չի եղել երբեք, այլ մշակոյթի մի տուն, մի խմբագրատուն, որտեղ հայ տառերով լեցուն բուրվառը միշտ զնգացել է, իր պատիւ մեսրոպատառ այբուբենի։
Հանգուցեալ Սարգիս Սերովբեանի երկար ու ձիգ տարիների բեղուն կեանքը ինք ափսոսանքի վկայութիւն է տալիս, ասելով թէ ինչքան աւելի շատ իրագործումներով պիտի հարստանար այն, եթէ վաղաժամ մահը չընդհատէր ընթացքն այս դրական։ Օրինակելի ու արժեւորում չի ստանում, ո՛չ մահից առաջ, ո՛չ էլ դրանից յետոյ…։ Թերի է մնամ այդ էջը իսկական մարդու կեանքի պատմութեան մէջ։ Մարդկային ձեռքը այդ էջի վրայ հասնելուն կաշկանդւում է, էլ չի շարժւում գրելու։ Իսկ գրիչը այդ էջին հասնելով, դատարկում է իր թանաքը եւ սպիտակ է թողնում այն։ Իսկ գիրքը ինք, այդ էջը միշտ պոկում դէն է գցում իր միջից, դժբախտաբար աւելորդ համարելով այն…։
Այսպիսի համեստ ծառայական կեանք եղաւ Պրն. Սարգիս Սերովբեանի մտաւորական կեանքը, գրասեղանին եւ թուղթին հետ մտերմութեան մէջ։ Իր համով գրութիւնները, Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններին տուած իր այցելի առիթով, տուեալ վայրերի պատմութեան ու աւանդութեան հետազօտութիւնները, մնայուն արժէքներ իբրեւ հարստացնելու են մեր մշակոյթի գանձարանը։
Այս տխուր առիթով մեր ցաւակցութիւնն են յայտնում հանգուցեալի այրիին Տիկին Մանուշակին, որդւոյն Բարշ. Վաղարշակ Սարկաւագին եւ դստեր Կարինէին եւ բոլոր հարազատներին։
Թող լոյս իջնի իր շիրմին, ու երկնային օթեւանների անխախտելի խաղաղութեան մէջ հանգչի նրա վաստակաշատ հոգին։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. Ամէն։