Յանցաւորը ծիրանն է

Այս շո­գը փա­ռատօ­նի հա­մար չէ, բայց հենց «Ոս­կէ Ծի­րան» է մո­ռաց­նել տա­լիս Յու­լի­սեան տօ­թը եւ ստի­պում տրուել կի­նօարուես­տի բա­րիք­նե­րին, որոնք են՝ կի­նօն­մոյշնե­րի դի­տումնե­րը եւ հան­դի­պումնե­րը դրանք ստեղ­ծողնե­րի հետ, վար­պե­տու­թեան դա­սեր, մամ­լոյ-ասու­լիսներ… Մաս­նա­գիտա­կան խօսք շար­ժանկա­րի մա­սին։ Այսպի­սով դուրս ենք գա­լիս գա­ւառա­կան մե­կու­սա­ցու­մից, նոր դէմ­քեր տես­նում, որոնք մեծ ներդրում են ու­նե­ցել կի­նօարուես­տի մէջ եւ ծա­նօթաց­նում նրանց մեր երկրի հա­մամարդկա­յին ար­ժէքնե­րի հետ։ Հա­յաս­տանն ու­նի իր խորհրդա­նիշ­նե­րը եւ… հա­մը։ Մեր երկրի համն առ­նե­լու հա­մար ծի­րանն է ընտրուել։ Այս մրգա­տեսակն է զուտ հայ­կա­կան։ Տա­րածուելով Հա­յաս­տա­նից՝ լա­տինե­րէն ամ­րագրուել է որ­պէս Prunus armeniaca, իսկ հռով­մեացի­ները այն անուանել են mela armeniaca (հայ­կա­կան խնձոր)։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Այս շո­գը փա­ռատօ­նի հա­մար չէ, բայց հենց «Ոս­կէ Ծի­րան» է մո­ռաց­նել տա­լիս Յու­լի­սեան տօ­թը եւ ստի­պում տրուել կի­նօարուես­տի բա­րիք­նե­րին, որոնք են՝ կի­նօն­մոյշնե­րի դի­տումնե­րը եւ հան­դի­պումնե­րը դրանք ստեղ­ծողնե­րի հետ, վար­պե­տու­թեան դա­սեր, մամ­լոյ-ասու­լիսներ… Մաս­նա­գիտա­կան խօսք շար­ժանկա­րի մա­սին։ Այսպի­սով դուրս ենք գա­լիս գա­ւառա­կան մե­կու­սա­ցու­մից, նոր դէմ­քեր տես­նում, որոնք մեծ ներդրում են ու­նե­ցել կի­նօարուես­տի մէջ եւ ծա­նօթաց­նում նրանց մեր երկրի հա­մամարդկա­յին ար­ժէքնե­րի հետ։ Հա­յաս­տանն ու­նի իր խորհրդա­նիշ­նե­րը եւ… հա­մը։ Մեր երկրի համն առ­նե­լու հա­մար ծի­րանն է ընտրուել։ Այս մրգա­տեսակն է զուտ հայ­կա­կան։ Տա­րածուելով Հա­յաս­տա­նից՝ լա­տինե­րէն ամ­րագրուել է որ­պէս Prunus armeniaca, իսկ հռով­մեացի­ները այն անուանել են mela armeniaca (հայ­կա­կան խնձոր)։

Քայ­լում ենք աստղե­րով

Ար­դէն 12-րդ ան­գամ ծի­րանն իր ծնած եր­կիրն է կան­չում աշ­խարհահռչակ կի­նօգոր­ծիչնե­րին։ Հա­յաս­տա­նից դուրս հայ­կա­կան խորհրդա­նիշ­ներն են Ազ­նա­ւու­րը որ­պէս դերասան եւ Փա­րաճա­նովը որ­պէս ռե­ժիսոր։ Եթէ այդ եր­կու խորհրդա­նիշ­նե­րը չլի­նէին, ապա դժուար կը լի­նէր մի­ջազ­գա­յին կի­նօփա­ռատօն անցկաց­նել Հա­յաս­տա­նում։ Ան­շուշտ, աշ­խարհում ամե­նու­րէք հա­րիւրնե­րով կի­նօփա­ռատօն­ներ են անցկաց­ւում, բայց Ազ­նա­ւու­րի եւ Փա­րաճա­նովի անուննե­րի շնոր­հիւ է ապա­հով­ւում «Ոս­կէ Ծի­րան»ի բարձր նշա­ձողը։ Հա­յաս­տանն ի հար­կէ ու­նի շատ մե­ծանուն կի­նօդէմ­քեր, որոնց պա­տուին «Աստղեր» են տե­ղադրւում։ Այս տա­րի Յու­լի­սի 12-ին Ազ­նա­ւու­րի հրա­պարա­կում «Մոս­կուա» կի­նօթատ­րո­նի առ­ջեւ բա­ցուեց ռե­ժիսոր Հեն­րիկ Մա­լեանի «Աստղ»ը, դա թուով վե­ցերորդն է. մինչ այդ տե­ղադ­րուել են Հա­մօ Բեկ­նա­զարեանի, Ռու­բէն Մա­մուլեանի, Սեր­կէյ Փա­րաճա­նովի, Ան­րի Վեր­նո­յի (Աշոտ Մա­լաքեան) եւ Շառլ Ազ­նա­ւու­րի աս­ղե­րը։ Կար­ծում եմ ժա­մանա­կի ըն­թացքում Ազ­նա­ւու­րի հրա­պարա­կը ամ­բողջո­վին կը ծած­կուի աստղե­րով։

Որ­պէս աւան­դոյթ կի­նօփա­ռատօ­նը սկսուեց ծի­րանօրհնէ­քից։ Արա­րողու­թիւնն ան­ցաւ Աբո­վեան փո­ղոցի վրայ գտնուող նո­րաբաց Ս.Ան­նա եկե­ղեցում։

Օր­նելլա Մու­թին Երե­ւանում

Նախ­կի­նում «Ոս­կէ Ծի­րան» ը հիւ­րընկա­լել էր Քլաոտիա Քար­դի­նալէին եւ Ֆան­նի Ար­դա­նին։ Այս տա­րուայ պա­տուա­ւոր հիւ­րե­րից են իտա­լական կի­նօաստղ Օր­նելլա Մու­թին եւ գեր­մա­նա-ամե­րիկեան աստղ Նաս­տա­սիա Քինսքին։

Բաց­ման օրը՝ Յու­լի­սի 12-ին «Մոս­կուա» կի­նօթատ­րո­նում կա­յացաւ հան­դի­պու­մը Օր­նելլա Մու­թիի հետ։

Օր­նելլան ըն­դունեց Հա­յաս­տան գա­լու հրա­ւէրը, քա­նի որ այս տա­րի Հա­յաս­տա­նը նշում է ցե­ղաս­պա­նու­թեան 100-ամեակը, իսկ հա­յերին ճա­նաչում է ռուս ըն­կե­րու­հու հա­յազ­գի ամուսնու շնոր­հիւ։ Նաեւ լսել է, որ Հա­յաս­տա­նը հրա­շալի եր­կիր է, բայց ոչ գե­ղեց­կութեան իմաս­տով, այլ՝ հո­գեւոր (յի­շենք, ինչպէս էր բնու­թագրել Հա­յաս­տան կա­տարած այ­ցը Տո­նինօ Գուէր­րան. «Ճամ­բորդու­թիւն դէ­պի վեր»)։ Փա­ռատօ­նի բա­ցու­մը հա­մըն­կաւ Վար­դա­վառի տօ­նի հետ եւ այդ առի­թով Մու­թին ասաց, որ շատ ջանք է թա­փել լաւ տեսք ու­նե­նալու հա­մար, բայց կ՚ու­զե­նար ջրուել, թէ­կուզ կորցնե­լով իր խնա­մուած տես­քը։ Ինչ է եր­ջանկու­թի՞ւնը։ Ըստ Մու­թիի մար­դը ծնւում է եր­ջա­նիկ լի­նելու հա­մար, սա­կայն հա­սարա­կու­թեանը ցու­ցադրում են միշտ այն, ինչ մարդ չու­նի, մո­ռանա­լով այն բա­նի մա­սին, ինչ նա ու­նի։ Խօ­սելով ամե­րիկեան եւ եւ­րո­պական կի­նոյի տար­բե­րու­թեան մա­սին, նա շեշ­տեց, որ ԱՄՆ-ում զբաղ­ւում են կի­նօար­տադրու­թեամբ, իսկ Եւ­րո­պայում՝ կի­նօարուես­տով, բայց խա­ղալով ամե­րիկեան կի­նոյում, դե­րասա­նը մեծ ճա­նաչում է վա­յելում եւ նրան նկա­տում են։ Ան­շուշտ հարցրե­ցին, ար­դեօք կ՚ու­զե­նար նկա­րահա­նուել հայ­կա­կան կի­նոյում եւ կա­խուած մնաց «Հա­յաս­տա­նը սի­րեցի՞ք» հար­ցը։ Աւե­լորդ եմ հա­մարում այդ հար­ցե­րը։ Աւե­լի լաւ կը լի­նի անդրա­դառ­նալ, թէ ինչ տպա­ւորու­թիւն թո­ղեց 60-ամեայ գե­ղեց­կուհին։ Լի­նել դե­րասա­նու­հի նշա­նակում է միշտ գե­ղեցիկ լի­նել։ Մնալ՝ «Ամեն­քին թւում է, թէ միայն իրեն են այ­ցե­լում վա­խերը, անվստա­հու­թիւնը, բայց ես նման եմ բո­լորին, ես տես­նում եմ, թէ ինչպէս եմ ծե­րանում»։ Պատ­մեց, թէ ինչ եր­ջա­նիկ էր՝ «Սըվանի սէ­րը» ֆիլ­մում նկա­րահա­նուե­լու հա­մար (1984, ռե­ժիսոր Ֆոլ­քեր Շլյոն­դորֆ)։ Ֆիլ­մը արուել էր ըստ Մար­սել Փրուսթի «Կո­րու­սեալ Ժա­մանա­կի Որո­նումներ» բազ­մա­վէպ եր­կի՝ «Կարապ ուղղու­թեամբ» գրքի հի­ման վրայ։ Յու­լի­սի 13-ին Կար­միր դահ­լի­ճում ասեղ գցե­լու տեղ չկար. հան­դի­սատե­սը եկել էր դի­տելու ֆիլ­մը Օր­նելլա­յի ներ­կա­յու­թեամբ։ Սուանի սի­րոյ մա­սին էր ֆիլ­մը։

Իսկ ես յի­շեցի Օր­նելլա­յի առա­ջին դե­րը, նա դեռ 15 տա­րեկան չկար, երբ 1970-ին նկա­րահա­նուեց «Ամե­նագե­ղեցիկ կի­նը» ռե­ժիսոր Դա­միանօ Դա­միանիի ֆիլ­մում։ Օր­նելլան ին­քը չէր պատ­րաստւում նկա­րահա­նուել, քրո­ջը ու­ղեկցե­լու էր գնա­ցել, իսկ ընտրե­ցին նրան... Սի­ցիլիայի մա­ֆիոզ­նե­րից մէ­կը՝ երի­տասարդ Վի­թօն, որո­շել էր ամուսնա­նալ աղ­քատ Ֆրան­չեսկա­յի հետ։ Նա առե­ւան­գեց նրան եւ յայ­տա­րարեց հրա­պարա­կօրէն, որ Ֆրան­չեսկան իրենն է։ Սա­կայն աղ­ջի­կը դի­մեց դա­տարան՝ բռնա­բարու­թեան հա­մար։ Չլսուած բան էր։ Նա պի­տի սուս-փուս ամուսնա­նար Վի­թոյի հետ, ինչպէս դա անում էին նման դէպ­քում միւսնե­րը։ Ֆրան­չեսկան դէմ դուրս եկաւ ոչ միայն իր փե­սացուի դէմ, այլ ողջ Սի­ցիլիայի, ոչ ոք նրան չէր սա­տարում, նոյ­նիսկ ծնող­նե­րը. «Բո­լորն իմ դէմ են, որով­հե­տեւ ես իրա­ւացի եմ»։ Իր ճիշ­դը մե­նամար­տութեան մէջ մտաւ սուտ վկա­յութիւնների հետ։ Վերջապէս նա յաղթեց եւ մաֆիոզին ձերբակալեցին։ 10 տարուայ ազատազրկում էր նրան սպասում։ «10 տարի՞»,-սարսափեց Ֆրանչեսկան։ Արդարասէր աղջիկը սիրում էր Վիթոյին։