«Երկու թուխ թանաք կտրիճ ձին հեծած՝ իտեւ գնացին...»

Հայոց լեռ­նաշխար­հում չէք գտնի մի գիւղ կամ քա­ղաք, որ Թուխ ու Մուխ Ման­կանց նուիրուած գէթ մէկ մա­տուռ կամ պաշ­տա­մունքա­տեղի չու­նե­նայ։ Թուխ ու թա­նաք կտրիճ­նե­րի մա­տուռներ գտնուած են Մշոյ աշ­խարհում, Վա­նում, Ալաշ­կերտում, Խնու­սում, Ան­բա­դում, Օշա­կանում եւ շա­տու­շատ այլ վայ­րե­րում։ Այս մա­տուռնե­րը վե­հաշուք չէին, յա­ճախ նրանց իսկ գե­րեզ­մաննե­րի վրայ կա­ռու­ցուած փոք­րիկ ու մեծ, մա­սամբ կի­սաւեր մա­տուռներ էին, եր­բեմն էլ պար­զա­պէս աւե­րուած, ցի­րու­ցան քա­րերով տե­ղանքներ։ Հաս­կա­նալի է, որ սրանք քրիս­տո­նէու­թեան շրջա­նում աւե­րուած հե­թանո­սական պաշ­տա­մունքա­տեղի­ներ էին, որոնք սա­կայն շա­րու­նա­կում էին մնալ որ­պէս ուխտա­վայ­րեր ու աղօ­թատե­ղիներ։ Թուխ ու թա­նաք մա­նուկնե­րի մա­տուռներ են գտնուել նաեւ աղ­բիւրնե­րի ակունքնե­րին, ին­չը վկա­յում է վեր­ջիննե­րիս՝ ջրա­յին տա­րեր­քի հետ ու­նե­ցած սերտ կա­պի մա­սին։ Ասում են, թէ «Թուխ Մա­նուկնե­րու ջրե­րը հի­ւան­դութիւններ կը բժշկեն»։

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Ընդհան­րա­պէս՝ Թուխ ու Մուխ մա­նուկնե­րը եր­կուորեակ ոգի­ներ էին, որ գար­նա­նային բեր­րիու­թիւն ու բերկրանք էին բե­րում բնու­թեանը, անձրեւ՝ հո­ղին, ապա­քինում՝ արա­րած­նե­րին։ Նրանք ապա­հովում էին բոյ­սե­րի աճը, պահ­պա­նում բեր­քա­տուու­թիւնն ու պտղա­բերու­թիւնը.

«Մեռ­նիմ քը­զի սըբ Թուխ Մա­նուկ,

Ճուղ-ճուղ կո­րեկ թոր­կես կայ­նուկ»։

Իրենց թխու­թիւնը խորհրդա­նիշն էր անձրե­ւաբեր թուխ ամ­պե­րի, որը եւ նրանք ժա­մանակ առ ժա­մանակ շնոր­հում էին մարդկանց։ Սերտ էր նրանց կա­պը հին մայր աս­տուածութեան՝ մայ­րութեան ու պտղա­բերու­թեան գա­ղափա­րը մարմնա­ւորող դի­ցու­հու հետ, ում հա­յերս առա­ւելա­պէս կը սի­րէինք ու կը պաշ­տէինք։ Ահա ին­չու դէ­պի նրանց մա­տուռներ հան­դի­սաւոր ուխտագ­նա­ցու­թիւններ են կա­տարուել յատ­կա­պէս Օգոս­տոս ամ­սին՝ Ս. Աս­տուածած­նի տօ­նին։ Իսկ նրանց մա­տուռներ գնում էին յատ­կա­պէս կին ուխտա­ւոր­ներ՝ իրենց հի­ւան­դութիւննե­րին ապա­քինում գտնե­լու կամ էլ թէ՝ մա­նուկ ու­նե­նալու խնդրան­քով։ Նոյ­նիսկ եթէ պաշ­տա­մունքա­տեղին աւե­րուած էր եւ ըն­դա­մէնը ցի­րու­ցան քա­րերն էին մնա­ցել, կա­նայք միեւ­նոյն է գնում էին այնտեղ, ոտա­բոբիկ քայ­լում քա­րերի վրա­յով եւ աղօ­թում Թուխ ու Մուխ ման­կանց։

«Ես ու­նէի եր­կու թուխ ու թամ կտրիճ,

Ան­չափ քար ու խիճ էրին,

Ին­չուր հա­նին աղ­բուրն ի սա­րին,

Որն որ էն աղ­բուրի ջուր խմեր՝

Ամէն կտրիճ ու մա­նուկ բե­րեր»։

Կա­նանց կող­մից նրանք յա­ճախ ըն­կալւում էին որ­պէս նախ­նի­ներ, որոնց նրանք ուղղում էին «Աս­տուած օղոր­մի մեր նախ­նեաց հոգ­ւոյն» ծի­սական մաղ­թանքը։ Յա­ճախ այս հրա­շագործ էակ­նե­րը, ժո­ղովրդի հա­մար բա­րիք­ներ ստեղ­ծե­լուց յե­տոյ, զոհ­ւում էին, այ­նուհետ վե­րած­նուելով ան­հա­ւանա­կան գե­ղեց­կութեան ծաղ­կի կամ որե­ւէ բոյ­սի տես­քով։

Այն էլ ասենք, որ հնում մա­նուկ ասե­լիս նկա­տի ու­նէին նաեւ կտրիճ, քաջ, խի­զախ մար­տիկ։ Այսպէս բա­ցայայ­տուում է նաեւ նրանց կա­պը եր­կուորեակ մար­տիկ աս­տուածու­թիւննե­րի պաշ­տա­մունքի հետ։

Թուխ ու Մուխ մա­նուկներն ու­նեն նաեւ իրենց կին զու­գորդնե­րը, որոն­ցից նրանք ջուր են խնդրում։ Վեր­ջիններս նոյնպէս թխա­դէմ էին՝ «եր­կու թուխ աղուոր աղ­ջիկ»։

Մեր գիրն աւար­տենք մի ու­շագրաւ տե­ղեկու­թեամբ. Ա. Թոխ­մա­խեանը, նկա­րագ­րե­լով Գա­րա-Գո­յունլու­նե­րի կրօ­նական ծէ­սերը, գրում է. «Ու­շադրու­թեան ար­ժա­նի է Գա­րա-Գո­յունցոց նուիրա­կան սօ­սի ծա­ռերին կա­տարած ուխտը։ Այդ ծա­ռի տա­կին նո­քա հա­ւաք­ւում են օրե­րը տօ­նելու. ճրագ, մոմ են վա­ռում, խունկ են ծխում, մա­տաղ են անում։ Այդ ուխտա­տեղի­ներին նրանք անուանում են «Ղա­րա-Օղ­լան»՝ բառ առ բառ թարգմա­նու­թիւնը Վաս­պուրա­կան հա­յերի Թուխ մա­նուկ բա­ռին։ Հա­յերի մէջ բա­ցի վա­նական ուխտա­տեղի­ները կան երկրոր­դա­կան ուխտա­տեղի­ներ... ուր ճրագ, մոմ են վա­ռում, խունկ են ծխում, ջեր­մախտի ջրե­րը ուր լո­ղանում են ջեր­մողնե­րը. ծա­ռեր, որոնց ոս­տե­րի վրայ կա­պում են հան­դերձից պատ­ռած կտոր­նե­րը, գլխից կտրած մազի փունջերը։ Այդ ամէնը անուանում են «Թուխ Մանուկ»։