ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ
Արուեստի խենթութիւնը
Աշխարհը խենթացել է վերջնականապէս։ Նախկին հետախոյզներն ու յատուկ ծառայութեան աշխատակիցները, որոնք քաջ տեղեակ են մեծ տիրոյթների կողմից Մերձաւոր Արեւելքում ահաբեկչական խմբաւորումների ստեղծման մասին, կանխատեսում են արեան եւ արցունքի ծովեր։ Հենց այդ խմբաւորումները հիմք դրեցին Իրաքում «Իսլամական Պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեանը։ Ի՞նչ անել։ Ինչպէ՞ս կասեցնել «Իսլամական Պետութեան» սպառնալիքներն ու ահաբեկչական գործողութիւնների հեռանկարը։ Մեծից փոքր այսօր տարուած են միայն այդ հարցի լուծմամբ։ Սակայն նրանք, ովքեր կարծում են, թէ «Իսլամական Պետութիւն» կոչուածը դա հրէշ է, որը պէտք է ոչնչացնել, սխալւում են, քանզի այդ «հրէշը», այդ «վիշապը» ունի հետեւորդներ։ Ահա թէ ինչ է ասում այդ մասին, օրինակ, լիտուացի քաղաքագէտ Ռոլանդաս Պաուլաուսկասը.
«High Fest»-2015
Ամէն տարի աշնանը երեւանեան թատերասէր հասարակութիւնը, հետեւելով ծրագրին, մասնակցում է իւրատեսակ թատերական մարաթօնի, փութալով Տիկնիկային Թատրոնից՝ Փոքր Թատրոն, Համազգային Թատրոնից՝ Կամերային, այնտեղից էլ Պատանի հանդիսատեսի թատրոններ, որտեղ որսում է «High Fest» փառատօնի մասնակիցների խաղերը։ Այսպիսով առնչւում է աշխարհում տիրող գործընթացներին։ Յիրաւի, ի՞նչ նոր միտումներ կան աշխարհի բեմահարթակներում։
Աստուածն ու Սատանան
Հայոց առասպելները յաճախ են պատկերում բնութեան այսուայն երեւոյթները, բարիքները, գովերգում գեղեցկութիւնը, արարման վեհութիւնը։ Աստուածներն այդքան օրինակելի են, հպարտ ու վսեմ։ Չարը՝ պարտուող, բարին՝ յաղթող։ Բայց երբեմն մենք հանդիպում ենք նաեւ, կարծես, բիրտ ու դաժան աւանդապատումների։ Եւ սա, թերեւս, հասկանալի է. կեանքը միատարր չէ, եւ ինչպէս իրականութիւնն է բազմաշերտ, այդպէս էլ իրականութիւնը պատկերող, կամ էլ թէ՝ իրականութեան մեր ընկալումները պատկերող առասպելներն են բազմագոյն։
Մալեան թատրոնի 35-ամեակը
Կարո՞ղ է արդեօք ճաշակը զարգանալ։ Այո՛, եթէ ճաշակ ունես։ Խօսքը Մալեանի անուան կինօդերասանի թատրոնի մասին է։ Կինօռեժիսոր Հենրիկ Մալեանը, որը ստեղծեց այդ թատրոնը, ի ծնէ թատերական ռեժիսոր էր։ Նրա համար ընդհանրապէս ամէն ինչ թատրոն էր։ Խաղ։ Եւ այդ խաղի մէջ չկար կարեւոր փաստ եւ երկրորդական։ Կեանքը ինքնին ողբերգութիւն է, սակայն եթէ նայես կեանքին թատերական ակնոցներով, ապա այն կը փոխի իր բնոյթը, հնարաւորութիւն տալով ողբալու հետ մէկտեղ նաեւ ծիծաղել։
Սովետական Հայաստանից ժամանակն արտացոլող պատկերներ
Բեշիկթաշի միջազգային Ֆոտոիստանբուլ լուսանկարչական փառատոնը այս տարի արդեն երկրորդ անգամ «Այլ կյանքեր» թեմայով իր դռնելրն է բացել հանդիսատեսի առջև։ Մինչև նոյեմբերի 8-ը շարունակվող փառատոնի ամենաուշագրավ ցուցահանդեսը Կանադահայ արվեստագետ և բեմադրող օպերատոր Նորայր Քասփերի՝ Օրթաքյոյի լքված մանկատանը ներկայացվող և մանկատանը միահյուսված ցուցահանդեսն էր։ Ն․ Քասփերը, ով անմահացրել է սովետական ժամանակներից մնացած և այլևս չօգտագործվող արդյունաբերական ձեռնակրությունները և այնտեղ հանդիպած մարդկանց, խոստանում է, որ մի լուսանկարչական փառատոնից շատ ավելին է՝ ասելով․ «Ձեզ ժամանակից եմ պատմելու»։