Խորհրդանշանների հանրագիտարան

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

2013-ի Նո­յեմ­բե­րի 1-ին «Գա­գիկ Մա­նասեանի աշ­խա­տասի­րու­թիւնը» անուան ներ­քոյ «Ակօս»ում փոր­ձել էի ծա­նօթաց­նել ըն­­թերցո­­ղին այս հե­­տաքրքրա­­կան հան­­րա­­­գիտա­­րանի հետ, որը տպագրւում է պե­­տական պա­­տուէ­­րով «Նշա­­նակ» հրա­­տարակ­­չութիւ­­նում։ Եր­­կու հա­­տորն ար­­դէն մի գրքի մէջ լոյս է տե­­սել 2007-ին եւ նե­րառում է աւե­­լի քան 1000 խորհրդան­­շան հե­­տեւեալ խորհրդա­­կար­­գե­­­րում.

1- Երկրա­­չափա­­կան (օրի­­նակ՝ աստղ, բուրգ, գե­­ղարդ, կի­­սալու­­սին եւ աստղ, սվաս­­տի­­­կա-կեռ­­խաչ, քա­­ռանիստ, տա­­սանիստ եւ այլն)

2- Կեն­­դա­­­նինե­­րի խորհրդա­­կարգ (օրի­­նակ՝ գայլ, դօ­­դօշ, կրիայ, հորթ, ձի եւ այլն)

3- Թռչուննե­­րի խորհրդա­­կարգ (անգղ, ու­­րուր, փիւ­­նիկ…)

4- Բոյ­­սե­­­րի խորհրդա­­կարգ (ալո­­ճենի, բա­­ղեղ, գետ­­նա­­­մորի կամ ելակ…)

5- Քա­­րերի խորհրդա­­կարգ (ադա­­մանդ, ազու­­րիտ կամ հայ­­քար, լա­­զու­­րիտ կամ լա­­ջուարդ, օձա­­քար եւ այլն)

Ար­­դէն պատ­­րաստ է տպագ­­րութեան եր­­րորդ հա­­տորը, որը նե­­րառում է կրօ­­նական խորհրդա­­կար­­գը, մարմնի մա­­սերի, գոյ­­նե­­­րի, թի­­ւերի եւ բնու­­թեան վե­­րաբե­­րող խորհրդա­­կար­­գե­­­րը։ Եր­­րորդ հա­­տորը լոյս է տես­­նե­­­լու ոչ թէ առան­­ձին գրքի տես­­քով, այլ նոյն հան­­րա­­­գիտա­­րանը ընդգրկե­­լու է երեք հա­­տոր­­նե­­­րը։

Որ­­տե­­­ղի՞ց էր ծա­­գել մշա­­կու­­թա­­­բան, ման­­կա­­­վար­­ժա­­­կան գի­­տու­­թիւննե­­րի թեկ­­նա­­­ծու, տո­­ցենդ, Հա­­յաս­­տա­­­նի Պե­­տական Ֆիլ­­հարմո­­նիայի տնօ­­րէն Գա­­գիկ Մա­­նասեանի մօտ հե­­տաքրքրու­­թիւնը խորհրդան­­շաննե­­րի հան­­դէպ։ Երբ նա դեռ հա­­մալ­­սա­­­րանի բա­­նասի­­րական ֆա­­կուլտե­­տի ու­­սա­­­նող էր, ծա­­նօթա­­ցաւ Նա­­րեկա­­ցու «Մա­­տեան Ող­­բերգու­­թեան» հետ…

Հան­­րա­­­գիտա­­րանը տար­­բերւում է միւս բո­­լոր գրքե­­րից նրա­­նով, որ այն չես կար­­դում սկզբից մին­­չեւ վերջ, այլ կա­­րող ես բա­­ցել բախ­­տա­­­բերի ցան­­կա­­­ցած էջ եւ խո­­րասու­­զուել յայտնու­­թիւննե­­րի մէջ, այ­­սինքն ամէն էջ դա սկիզբ է, միայն սկիզբ եւ ընդմիշտ սկիզբ։ Իսկ եթէ հան­­րա­­­գիտա­­րանը պատ­­րաստւում է հա­­յերի կող­­մից, ապա այն տար­­բերւում է աշ­­խարհի միւս բո­­լոր հան­­րա­­­գիտա­­րան­­նե­­­րից նրա­­նով, որ հա­­մընդհա­­նուր, հա­­մապար­­փակ տե­­ղեկու­­թիւննե­­րի շար­­քում կայ պար­­տա­­­դիր անդրա­­դարձ հայ­­կա­­­կան մշա­­կոյ­­թին, հայ­­կա­­­կան աւան­­դոյթին։

Այժմ դի­­մենք մի օրի­­նակ առա­­ջին հա­­տորից, որը ես բախ­­տա­­­բերի չեմ անի, այլ ընտրո­­վի, իսկ ընտրում եմ ես… երկրա­­չափա­­կան խորհրդա­­կար­­գից՝

Սվաս­­տի­­­կա (կեռ­­խաչ), էջ 63

Ամե­­նատա­­րածուած խորհրդան­­շաննե­­րից է։ Ծա­­գումն արիական։ Սրբա­­պատ­­կե­­­րային մար­­մին չի հա­­մար­­ւում։ Տիեզե­­րական ու­­ժի ինքնու­­րոյն նշան է, բայց էու­­թեամբ Խ. է, որի ծայ­­րե­­­րը «ծա­­լուած» են։ Անուանում են արե­­ւի նշան, որով­­հե­­­տեւ պատ­­կե­­­րուած է արե­­ւի սկա­­ւառա­­կի հետ։ Ս. բա­­րօրու­­թեան, բա­­րեկե­­ցու­­թեան, յա­­ջողութեան, օրհնութեան, պտղա­­բերու­­թեան, եր­­կա­­­րակե­­ցու­­թեան, կեան­­քի խորհրդան­­շան է։

Մի ամ­­բողջ 64-րդ էջի վրայ տրւում են տե­­ղեկու­­թիւններ, թէ ինչ նշա­­նակու­­թիւն ու­­նի սվաս­­տի­­­կան հնդկա­­կան, սքան­­տի­­­նաւեան, մա­­սոնա­­կան աւան­­դոյթնե­­րում, ինչպէս է օգ­­տա­­­գոր­­ծուել արե­­ւելեան մշա­­կոյ­­թում, պուտայականութիւն կամ պրահմայականութիւն… վեր­­ջա­­­պէս հաս­­նում ենք հե­­տեւեալ հա­­տուա­­ծին.

Նա­­ցիզ­­մի ժա­­մանակ գա­­ղափար­­նե­­­րի խե­­լաց­­նո­­­րու­­թիւնը վար­­պե­­­տօրէն միահիւ­­սուած էր հնա­­գոյն խորհրդա­­կար­­գին՝ հանրահաւաք ու եր­­թե­­­րը կրում էին գաղտնա­­ծիսա­­կան բնոյթ եւ նշւում էին Ս.-ի նշա­­նով, որը հա­­մար­­ւում էր ան­­գի­­­տակ­­ցա­­­կանի հնա­­գոյն խորհրդան­­շաննե­­րից։ Ի. դա­­րու Մարդկանց գի­­տակ­­ցութեան մէջ Ս. մնաց որ­­պէս ֆա­­շիս­­տա­­­կան գա­­ղափա­­րախօ­­սու­­թեան նշան։

Հայ­­կա­­­կան լեռ­­նաշխար­­հում Ս. (Կեռ­­խաչ) հան­­դի­­­պում է դե­­ռեւս հնա­­գոյն ժայ­­ռա­­­պատ­­կերնե­­րում, այ­­նուհե­­տեւ լի­­նելով պրոն­­զե­­­դարեան հիմ­­նա­­­կան զար­­դա­­­մօթիֆ­­նե­­­րից, պատ­­կե­­­րուել է զա­­նազան առար­­կա­­­ների (կա­­ւաման­­ներ, պրոնզ գօ­­տիներ, գնդա­­սեղ­­ներ եւ այլն.) վրայ, յա­­ճախ որ­­պէս առան­­ձին զարդ, պատ­­րաստուել է պրոն­­զէ եւ ծա­­րիրէ մե­­տալիոն­­նե­­­րի ձե­­ւով (գտնուել է Մե­­ծամօ­­րի, Դվի­­նի, Վա­­նաձո­­րի հնա­­վայ­­րե­­­րում) պատ­­կե­­­րուած է Անիի պա­­րիսպնե­­րի վրայ, Ցա­­խած քա­­րի (8-րդ դար), Արա­­տեսի (10-րդ դար) եկե­­ղեցի­­ներում։ Խորհրդան­­շել է արեւ, պտղա­­բերու­­թիւն, բեղմնա­­ւորում, տա­­րուայ չորս եղա­­նակ­­ներ եւ ծնունդ։

Իսկ ահա թէ ինչ կար­­դա­­­ցի նոր, եր­­րորդ հա­­տորի նիւ­­թից՝ թի­­ւերի մո­­գական եւ առեղ­­ծուածա­­յին յատ­­կութիւննե­­րի վե­­րաբերեալ։ Պարզւում է, որ տա­­րիներ հա­­շուե­­լը դժբախ­­տութիւն է բե­­րում տի­­րոջը. քա­­ղաքա­­կիրթ մար­­դիկ կա­­րող են ծի­­ծաղել այդ սնա­­պաշ­­տութեան վրայ եւ շա­­րու­­նա­­­կել ճոխ նշել իրենց տա­­րեդար­­ձե­­­րը, սա­­կայն Աֆ­­րի­­­կայի ցե­­ղերի եւ Ամե­­րիկա­­յի հնդիկ­­նե­­­րի օրի­­նակ­­նե­­­րի կող­­քին մէջ­­բե­­­րում է ար­­ւում նաեւ Աս­­տուածաշնչից.

«Աստծոյ զայ­­րոյթը նո­­րից տա­­րածուեց իս­­րաէլ­­ցի­­­ների վրայ, եւ նա Դաւ­­թին ասաց.-Գնայ եւ հա­­շուի իս­­րաէլ­­ցի­­­ներին եւ Յու­­դա­­­յին» (2 Թագ. 24։1-10)