ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ
Սովետական Հայաստանից ժամանակն արտացոլող պատկերներ
Բեշիկթաշի միջազգային Ֆոտոիստանբուլ լուսանկարչական փառատոնը այս տարի արդեն երկրորդ անգամ «Այլ կյանքեր» թեմայով իր դռնելրն է բացել հանդիսատեսի առջև։ Մինչև նոյեմբերի 8-ը շարունակվող փառատոնի ամենաուշագրավ ցուցահանդեսը Կանադահայ արվեստագետ և բեմադրող օպերատոր Նորայր Քասփերի՝ Օրթաքյոյի լքված մանկատանը ներկայացվող և մանկատանը միահյուսված ցուցահանդեսն էր։ Ն․ Քասփերը, ով անմահացրել է սովետական ժամանակներից մնացած և այլևս չօգտագործվող արդյունաբերական ձեռնակրությունները և այնտեղ հանդիպած մարդկանց, խոստանում է, որ մի լուսանկարչական փառատոնից շատ ավելին է՝ ասելով․ «Ձեզ ժամանակից եմ պատմելու»։
Դարձյալ Կեսարիայում՝ մշակութային ժառանգության հետքերով
Հրանտ Դինք հիմնադրամի՝ «Անատոլիայի բազմամշակութային ժառանգության բացահայտման և պահպանման» նախագծի առաջին կայանատեղերից մեկը Կեսարիան եղավ։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Կեսարիայի (Կայսերի) հայկական և հունական շինությունները։ Երեք շաբաթ տևած աշխատանքներից հետո հետազոտողներ Զեյնեփ Օղուզը և Վահագն Քեշիշյանը կիսվեցին իրենց տպավորություններով։
Եւ ծնուեց Մարդը
Յայտնի է, որ մարդը հետաքրքրասէր էակ է։ Նրա պրպտուն միտքը անընդմէջ հարցեր է բարձրացնում եւ պատասխաններ որոնում։ Այդ հարցերից, թերեւս, մարդուն ամէնից շատ յուզողը իր իսկ ծագմանն է վերաբերում՝ որտեղի՞ց ենք գալիս, ինչպէ՞ս ենք արարուել, ո՞վ է եղել եւ ինչպէ՞ս է ծնուել այն առաջին Մարդը, եւ, վերջապէս, ինչո՞ւ, ի՞նչ առաքելութեամբ է ծնուել Մարդը։
Հայաստանի աղն ես, Կիւմրի
Արուեստներու եւ արհեստներու քաղաք Կիւմրին պատահական չէ, որ Հայաստանի աղը կը կոչեն։ Թերեւս կրնանք խօսիլ քաղաքի պատմութեան մասին, աշխարհագրական դիրքի եւ այլն, բայց այդ չէ, որ կը կերտէ Կիւմրիի ոգու պատկերը ձեր մտքին մէջ։
Ալք եւ յԱնբնակ տեղեր
Մեր հեթանոս մոգերը «Անբնակ տեղեր» կը կոչէին այն բոլոր վայրերը, որոնք սոսկ բնական չէին, այլ՝ անձնաւոր կամ դիւաբնակ եւ չարաբուխ։ Ասել է թէ՝ սրանք այն վայրերն են, ուր այլեւայլ, յաճախ՝ սեւ ու չար ոգիներ կը բնակէին։ Եւ անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ ոչ միայն հասարակ գիւղացին կամ քաղաքացին, այլեւ՝ մեր աղօթականներից ու հոգեւորականներից շատուշատերը շարունակում էին հաւատալ այս ոգիների եւ յԱնբնակ վայրերի առկայութեանը։ Դա են հաւաստում այն բոլոր աղօթքներն ու հմայիլները, որ պահպանուել են մեզ մօտ։ Ահա ոգիներից վախեցող մի աղօթական գրում է. «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՚ իշխեսցէ»։
Փառատօն լաւաշի պատուին
«Գնանք հաց ուտելու»։ Հայաստանի մէջ այնքան կը կարեւորենք հացի առկայութիւնը, որ մի ամբողջ ճաշելու գործընթացը փոխարինած ենք «հաց ուտել» արտայայտութիւնով։