Այնտեղ՝ լեռներում...

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

-Ձեզ հա­մար Արա­րատն աղ­ջի՞կ է, թէ՞ տղայ։

Եա­վաշ-Կա­մաց ամառ­նա­յին դպրո­ցին ենք (այս տա­րի այն անց էր կաց­ւում Հա­յաս­տա­նում)։ Պա­տի թեր­թի խմբա­գիր Էօզ­լէմ Տալ­քը­րանի այս տա­րօրի­նակ հար­ցը յան­կարծա­կիի է բե­րում ինձ.

-Ինչպէ՞ս թէ, -զար­մա­նում եմ ես,- ի՞նչ աղ­ջիկ, ի՞նչ բան, ան­խօս՝ տղայ է, այր է՝ առ­նա­կան։ Անունն էլ, տեսքն էլ դա են յու­շում։

Էօզ­լէմն ինձ հետ հա­մաձայ­նում է, բայց պատ­մում, որ ահա վա­նեցի թուրք մաս­նա­կից­նե­րից մէ­կի հա­մար, եւ բո­լոր նրանց հա­մար, ով­քեր Արա­րատը միւս երե­սից են տե­սել, այն որ­պէս կին են ըն­կա­լել։ Հա­մացան­ցից գտնում եմ Արա­րատի հա­կառակ կող­մի պատ­կե­րը ու ան­մի­ջապէս մտքիս է գա­լիս նրա միւս՝ աւե­լի նուրբ, աւե­լի մայ­րա­կան «Մա­սիս» անու­նը։ Էօզ­լէ­մը եր­կու նկարն էլ առանձնաց­նում է, Մա­սիսի մի երեսն անուանում է Արա­րատ, միւ­սը՝ Աղ­րը Տաղ։

Իսկ ես սկսում եմ վեր­յի­շել մեր՝ լեռ­նե­րին առնչուող առաս­պելնե­րը։ Ական­ջիս է հաս­նում Հա­զարան Պլպու­լի ձայ­նը, ով այս ան­գամ պատ­մում է մի առաս­պել, ըստ որի Մա­սիսն ու Արա­գածը մի ժա­մանակ եր­կու քոյր են եղել։ Չնա­յած որ իրենք միշտ մի­մեանց շատ էին սի­րում, այ­դուհան­դերձ մի օր այնպէս է պա­տահում, որ կռւում են մէկ­մէ­կու հետ։

Մէկն ասում է.

— Ես եմ լա­ւը, քե­զանից էլ բարձր։

Միւսն ասում է.

— Ես քե­զանից էլ լաւն եմ, քե­զանից էլ մեծ ու բարձր։

Վէ­ճի ժա­մանակ վրայ է հաս­նում Մա­րու­թա սա­րը, փոր­ձում է քոյ­րե­րին հաշ­տեցնել, բայց չի կա­րողա­նում։ Նա վրդո­վուած հե­ռանում է եւ անի­ծում քոյ­րե­րին, որ նրանք իրա­րից բա­ժանուեն եւ եր­բեք իրար չհան­դի­պեն։ Մա­սիսը դառ­նում, անի­ծում է Արա­գածին, որ ամ­բողջ տա­րին վիշ­տը նրա սրտից դուրս չգայ, ար­ցունքներն էլ աչ­քե­րից չպա­կասեն։ Արա­գածն էլ հետ չի մնում, իր հեր­թին անի­ծում է Մա­սիսին, որ աշ­խարհի երե­սին մարդ չբարձրա­նայ նրա գա­գաթը, վրան էլ մա­տաղ չմոր­թուի։

Ահա Արա­գածի կա­տարի սառ­նո­րակ լի­ճը այդ ար­տա­սու­քից է գո­յացել։

***

Տա­նում ենք հը­նուց մեր գան­ձերն ան­գին,

Մեր գան­ձե­րը ծով,

Ինչ որ դա­րերով

Երկնել է, ծը­նել մեր խո­րունկ հո­գին

Հա­յոց լեռ­նե­րում,

Բար­ձըր լեռ­նե­րում։

(Յովհ. Թու­մա­նեան)

***

«Արի, նստե՛նք կրկին «Արե­գակունք» նա­ւը եւ շա­րու­նա­կենք մեր ճամ­բորդու­թիւնը դէ­պի լեռ­նե­րը», - կան­չում է ինձ Հա­զարան Պլպու­լը, նրա եր­գը եր­կա­րում է, եւ մենք ար­դէն Զագ­րո­շի լեռ­նե­րում ենք։ Զագ­րո­շի լեռ­նաշղթան ըն­կած է Վա­նայ եւ Ուրմիա լճե­րի մի­ջեւ, Վա­նայ լճից հա­րաւ-արե­ւելք՝ Հիւ­սի­սից հա­րաւ ձգուող գծով։ Հիւ­սի­սային ծայ­րը միանա­լով Կո­տու­րի լեռ­նաշղթա­յին, հաս­նում է մին­չեւ Մեծ ու Փոքր Մա­սիս­նե­րը։ Զագ­րո­շի լեռ­նե­րը եղ­ջիւրնե­րով վի­շապ են եղել։ Զագ­րոշն ու­զե­ցել է ու­տել մէկ այլ վի­շապի՝ Տավ­րո­սին եւ կռուի է ելել նրա դէմ (Տավ­րո­սի լեռ­նե­րը կամ Հայ­կա­կան Տավ­րո­սը ըն­կած է Վա­նայ լճից հա­րաւ՝ եր­կար գծով, արեւ­մուտքում հաս­նե­լով մին­չեւ Ծովք կամ Կէօլ­ճիք լի­ճը, արե­ւել­քում հաս­նե­լով Կոր­դուաց լեռ­նե­րին, մօ­տենա­լով Զագ­րո­շի լեռ­նաշղթա­յին)։ Տավ­րո­սը թէ­պէտ մարմնով փոքր, բայց աւե­լի ու­ժեղ լի­նելով, այնպէս է հա­րուա­ծում Զագ­րո­շի ճա­կատին, որ նրա եղ­ջիւրնե­րը պոկ­ւում, ընկնում են դէս ու դէն։ Մի եղ­ջիւրը թռչում ընկնում է Ար­կէօլից հե­ռու եւ ցցւում է գետ­նի մէջ, որ մին­չեւ այ­սօր Մա­սիուս է կոչ­ւում (Մա­սիու­սի լեռ­նե­րը գտնւում են Տիար­պէ­քերից հա­րաւ-արե­ւելք)։ Միւս եղ­ջիւրը թռչում, խրւում է Արա­րատի կո­ղը, որ մին­չեւ այ­սօր Մա­սիս է կոչ­ւում։ Զագ­րո­շը շշմած, մէջ­քը դէմ է տա­լիս Տավ­րո­սի Առ­նոս եւ Ար­տոս եղ­ջիւրնե­րին (Առ­նո­սը եւ Ար­տո­սը Հայ­կա­կան Տավ­րո­սի լեռ­նա­գագաթ­նե­րից են)։ Տավ­րո­սը բար­կա­ցած, այնպէս ու­ժեղ է հա­րուա­ծում Զագ­րո­շի մէջ­քին ու փո­րին, որ մի մեծ ձոր է բա­ցում Կո­թու­րից սկսած մին­չեւ Տիարտխուր։ Այդ ձո­րով է հո­սում Զափ գե­տը, որը Զագ­րո­շի արիւնն է (Զափ կամ Մեծ Զափ գե­տը գտնւում է Հայ­կա­կան Տավ­րո­սի եւ Զագ­րո­շի լեռ­նաշղթա­յի մի­ջեւ)։ Տավ­րո­սի հա­րուա­ծից նոր լեռ­ներ են բարձրա­նում, իրա­րից ջրե­րը բա­ժանում։ Զագ­րո­շի փո­րոտի­քի աղի ջրե­րի մի մա­սը գնում է Վան եւ կազ­մում Վա­նայ լի­ճը։

Այդ օրուանից Զագ­րոշն իր գլու­խը առած քաշ­ւում է մի կողմ, նրա մարմնի մի ծայ­րը հաս­նում է Արա­րատ, իսկ գլու­խը՝ Հա­րաւա­յին Իրա­նի Շի­րազ գա­ւառ ու Հնդկաս­տան։

***

Ահա, սի­րելի՛ ըն­թերցող, աւար­տուում է այստեղ մեր ճամ­բորդու­թիւնը, չնա­յած որ դեռ շա­տու­շատ բա­ներ կա­րելի է ասել Հա­յոց լեռ­նե­րի պատ­մութիւ­նից։ Սա­կայն ամե­նից կա­րեւոր յոր­դո­րը, որ կ՚ու­զե­նայինք փո­խան­ցել, Հա­զարան Պլպու­լի երգն ու փա­փաքն է. թող նրա ձայ­նի ներ­քոյ գնաք-բարձրա­նաք Հա­յոց լեռ­նե­րը, լսէք նրանց պատ­մութիւ­նը, խօ­սէք նրանց հետ, խմէք նրանց պաղ աղբրաջ­րե­րից, ննջէք նրանց կա­նաչ մար­գե­րում, առ­նէք լեռ­նա­գագա­թի սառնորակ շունչն ու նրանց պէս խաղաղ ու անսասան լինէք։ Արեւ բարի ընդ ձեզ, իմ լեռներ…