«High Fest»-2015

Ամէն տարի աշնանը երեւանեան թատե­րասէր հա­սարա­կու­թիւնը, հե­տեւե­լով ծրագ­րին, մաս­նակցում է իւ­րա­տեսակ թա­տերա­կան մա­րաթօ­նի, փու­թա­լով Տիկ­նի­կային Թատ­րո­նից՝ Փոքր Թատ­րոն, Հա­մազ­գա­յին Թատ­րո­նից՝ Կա­մերա­յին, այնտե­ղից էլ Պա­տանի հան­դի­սատե­սի թատ­րոններ, որ­տեղ որ­սում է «High Fest» փա­ռատօ­նի մաս­նա­կից­նե­րի խա­ղերը։ Այսպի­սով առնչւում է աշ­խարհում տի­րող գոր­ծընթաց­նե­րին։ Յի­րաւի, ի՞նչ նոր մի­տումներ կան աշ­խարհի բե­մահար­թակնե­րում։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Իմաս­տը գա­ղափա­րի մէջ է

Բա­ցար­ձակ հարկ չկայ թուար­կել, թէ ինչ թատ­րոններ, թա­տերա­կան ըն­կե­րու­թիւններ եւ ան­հատներ հիւ­րընկա­լուե­ցին այս տա­րի Երե­ւանում։ Եթէ փոր­ձենք մէկ բա­ռով բնու­թագրել այն, ինչ տե­սանք, ապա դա պար էր, հա­մատա­րած պար։ Տար­բեր երկրնե­րից, տար­բեր անուան ներ­քոյ. օրի­նակ, քա­ղաքա­յին պար, ֆի­զիքա­կան պար, ժա­մանա­կակից պար, աւան­դա­կան պար… ։ Հան­դի­սատե­սը, որը վար­ժուած է խօս­քին, նա­յում է եւ փոր­ձում է խօս­քի վե­րածել այն, ինչ աս­ւում է բո­լորո­վին ու­րիշ լե­զուով, այ­սինքն շարժման լե­զուով։ Նա փոր­ձում է իմաստ գտնել եւ չգտնե­լով այն՝ եզ­րա­կաց­նում է, որ դա ցնդա­բանու­թիւն է։ Իսկ ոմանք էլ մեկ­նա­բանում են, թէ իբր պա­րող­նե­րը բա­ցայայ­տում են մարմնի ֆի­զիքա­կան կա­րողու­թիւննե­րը… Իրա­կանում այդ պա­րերում կա­րեւո­րը ոչ թէ իմաստն է, այլ… գա­ղափա­րը։ Օրի­նակ, մի պա­րու­հի Ավստրիայից լռիւ ծած­կուած էր տիկ­նիկնե­րով եւ դա չա­փազանց հե­տաքրքիր գա­ղափար էր։ Այ­նուհե­տեւ նա հա­նուեց, իջաւ բե­մից եւ ան­ցաւ դահ­լի­ճի վերջնա­մաս։ Պա­հան­ջեց, որ­պէսզի բո­լորը ձեռ­քե­րը վեր պա­հեն եւ իրեն ձեռ­քե­րի վրայ տա­նեն բեմ։ Իսկ յե­տոյ բե­մի ետ­նա­մասում գրուեց անգլե­րէնով, որ ոչինչ նոր չէ աշ­խարհում եւ պա­րու­հին սկսեց ինչ-որ ծի­սական ռիթ­միկ շար­ժումներ կրկնել մին­չեւ փեր­ֆորման­սի աւար­տը։ Իմա՞ստը։ Ո՛չ։ Սա գտնուած գա­ղափար էր։ Այ­սօր ամե­նասուղ, ամե­նաթանկ բանն աշ­խարհում գա­ղափարն է։ Եր­կու պա­րու­հի­ներ Շուէտիայից մար­միննե­րի երկխօ­սու­թիւն ցու­ցադրե­ցին, նոյ­նիսկ առանց երաժշտա­կան մի­ջամ­տութեան…։ Պարզ է, որ այ­սօր առա­ջադէմ թատ­րո­նը հետզհե­տէ հրա­ժար­ւում է եր­կա­րաշունչ մե­նախօ­սու­թիւննե­րով ներ­կա­յացումնե­րից, նա մա­նաւանդ եթէ հան­դի­սատե­սը օտար է եւ չի տի­րապե­տում տուեալ լե­զուին։ Եթէ այ­նուամե­նայ­նիւ խօս­քը առ­կայ է եւ թարգմա­նու­թիւնն ապա­հովուած է, ապա հան­դի­սատե­սը լա­րուած եւ կար­դում է, եւ դի­տում է միաժա­մանակ, ուստի այ­սօր նա­խընտրե­լի է շարժման լե­զուն։ Յա­տուկ ծրագ­րով հան­դէս եկան պարսկա­կան խմբե­րը, որոն­ցից պի­տի նշեմ «Միմ» խումբը Իրա­նի Արաք (Էրաք) քա­ղաքից։ Ներ­կա­յաց­նում էին հին Յու­նա­կան «Էդիպ» ող­բերգու­թիւնը։ Բե­մի վրայ առանձնա­նում էր կա­խաղա­նի հան­գոյցը եւ ստի­պում էր այդ հան­գոյցի մի­ջով դի­տել ող­բերգու­թիւնը։ Ի հար­կէ, դա­սական պատ­մութիւննե­րը եր­բեք չեն լքի բե­մը, եւ քա­նի թատ­րո­նը ապ­րի, պի­տի բե­մադ­րուեն Շեքսպիրն ու Չե­խովը, սա­կայն այ­սօր գլխա­ւոր հար­ցը նրա­նում է, թէ յա­նուն ո՞ր գա­ղափա­րի բե­մադ­րո­ղը պի­տի վե­րանա­յի «Համ­լետ»ը կամ «Քե­ռի Վա­նեա»ն։

Օս­կա­րաս Կոր­շունո­վաս թատ­րոն

Այս տա­րուայ «Հայ Ֆես­տի» գլխա­ւոր նուաճու­մը դա Օս­կա­րաս Կոր­շունո­վասի թատ­րոնն էր Լի­տուա­նիայից, որը հան­դէս եկաւ Մաք­սիմ Կոր­քի «Յա­տակում» ներ­կա­յացու­մով։

Նման թատ­րոն, նման բե­մադ­րութիւն, նման մեկ­նա­բանու­թիւն դե­ռեւս չէինք տե­սել։ Միւս օրն իսկ թատ­րո­նը ան­հե­տացաւ, թող­նե­լով մեզ շուարած… Թատ­րո­նը ամէն տա­րի աշ­խարհի 10 բե­մերում է հան­դէս գա­լիս, որ­դեգրե­լով հե­տեւեալ կար­գա­խօսը. «Միայն այնտեղ լի­նելով հան­դերձ հնա­րաւոր է մնալ այստեղ»։ Ի դէպ «այնտեղ» Օս­կա­րասը բազ­մա­թիւ մրցա­նակ­ներ է ստա­նում, սկսած 1990-ից, երբ Էտին­պուրկի փա­ռատօ­նում՝ լի­նելով դե­ռեւս ըն­դա­մէնը ռե­ժիսո­րական ֆա­կուլտե­տի ու­սա­նող, Օս­կա­րասը ստա­ցաւ գլխա­ւոր մրցա­նակը։ 2009-ին Ֆրան­սիայում նա դար­ձաւ Պա­տուոյ լե­գիոնի աս­պետ գրա­կանու­թեան եւ արուես­տի ոլոր­տում, նրան նոյ­նիսկ շնոր­հե­ցին Ոս­կէ Բե­մական Խաչ, իսկ «այստեղ», այ­սինքն հա­րազատ Լի­տուա­նիայում, 2004-ին նա ստա­ցաւ Սուրբ Խրիս­տո­ֆորի մրցա­նակ, որը շնոր­հում է Վիլ­նիւս քա­ղաքը մշա­կոյ­թի մէջ ներդրած աւան­դի հա­մար։ 2012-ին Լի­տուա­նիայի մշա­կոյ­թի նա­խարա­րը պար­գե­ւատ­րեց նրան նա­խարա­րու­թեան «Կրի քո Լոյսն ու Հա­ւատայ» նշա­նով։ Այս բո­լոր պար­գեւնե­րը թուար­կում եմ, որով­հե­տեւ երբ մենք դի­տեցինք Օս­կա­րաս Կոր­շունո­վասի «Յա­տակում» բե­մադ­րութիւ­նը, մենք ամենեւին էլ տե­ղեակ չէինք, թէ դա ինչ թատ­րոն է եւ ինչ ռե­ժիսոր է ու… ցնցուեցիքն։ Հե­տեւեալ օրը բո­լորը այդ թատ­րո­նի մա­սին էին խօ­սում, թէեւ ներ­կա­յաց­ման աւար­տին դրան մօտ հա­ւաքուած էին մի քա­նի ան­ձինք աւագ սերնդից, որոնք ամօ­թով էին տա­լիս եւ լի­տուա­ցինե­րին, եւ նրանց հա­ւանող­նե­րին, քան­զի նրանք եր­բեք չէին տե­սել, որ դե­րասան­նե­րը իս­կա­կան օղի առա­ջար­կեն հան­դի­սատե­սին եւ խմեն նրա հետ «Մար­դու կե­նացը»։ Կար­ծում եմ, որ ար­ժէր խմել մար­դու կե­նացը, որով­հե­տեւ մար­դը իրօք այ­սօր աւե­լորդ է դար­ձել երկրագնդի վրայ եւ թատ­րո­նի գա­ղափա­րը ահա­զան­գում էր, որ մենք բո­լորս անխտիր յայտնուել ենք յա­տակում…