Ոչինչ այդքան չի զորացնում մարդուն, ինչպէս ճշմարտութեան իմացութիւնը։ Այդ տեսակէտից անգնահատելի էին ֆիլմերն, արուած ոչ թէ յանուն զուարճանքի կամ գումարի, այլ՝ ճշմարտութիւնը բացայայտելու համար։ Անշուշտ, «Ոսկէ ծիրան»ն ունի մրցոյթային ծրագիր եւ ֆիլմեր-յաղթողներ, ինչպիսին էին Քոլումպիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» խաղարկային ֆիլմը, որն արժանացաւ «Ոսկէ ծիրան» մրցանակին կամ ռեժիսոր Կիմ Դեհուանի «Ձմռան վերջը» քորեական ֆիլմը, որն արժանացաւ «Արծաթէ ծիրան»ի, սակայն անկախ մրցոյթի արդիւնքներից, փառատօնում կան ֆիլմեր, որոնք արժանանում են հանդիսատեսի համակրանքին. պատահական չէ, որ այս տարի առաջին անգամ աւելացաւ «Հանդիսատեսի համակրանք» անուանակարգը, շնորհիւ գերմանական «Սրբազան» ֆիլմին, «sanctuary», 2015, ռեժիսոր Մարք Բրումունդ (Marc Brummund)։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ոչինչ այդքան չի զորացնում մարդուն, ինչպէս ճշմարտութեան իմացութիւնը։ Այդ տեսակէտից անգնահատելի էին ֆիլմերն, արուած ոչ թէ յանուն զուարճանքի կամ գումարի, այլ՝ ճշմարտութիւնը բացայայտելու համար։ Անշուշտ, «Ոսկէ ծիրան»ն ունի մրցոյթային ծրագիր եւ ֆիլմեր-յաղթողներ, ինչպիսին էին Քոլումպիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» խաղարկային ֆիլմը, որն արժանացաւ «Ոսկէ ծիրան» մրցանակին կամ ռեժիսոր Կիմ Դեհուանի «Ձմռան վերջը» քորեական ֆիլմը, որն արժանացաւ «Արծաթէ ծիրան»ի, սակայն անկախ մրցոյթի արդիւնքներից, փառատօնում կան ֆիլմեր, որոնք արժանանում են հանդիսատեսի համակրանքին. պատահական չէ, որ այս տարի առաջին անգամ աւելացաւ «Հանդիսատեսի համակրանք» անուանակարգը, շնորհիւ գերմանական «Սրբազան» ֆիլմին, «sanctuary», 2015, ռեժիսոր Մարք Բրումունդ (Marc Brummund)։
Դաժանութեան ծագումը
Ո՞վ չի զմայլուել փոքրիկ գերմանական քաղաքներով։ Ահա Ֆրայշտաթը (Freystadt), որի բնակչութիւնը ընդամէնը 8500 է։ Պատանի Վոլֆգանգը 14 տարեկան է եւ չի վախենում խորթ հորից։ Ստանալով ուժեղ ապտակ, նա աւելի համարձակ է նայում նրա աչքերին։ Եւ Վոլֆգանգի մայրն ու խորթ հայրը ուղարկում են նրան ուղղիչ տուն։ Այստեղ տիրում է աննկարագրելի դաժանութիւն. անհնազանդ դեռահասներին «ուղղում են» դաժան ծեծով եւ տորֆաճահիճներում աշխատացնելով։ Նորեկ Վոլֆգանգին ծեծում են ոչ միայն դաստիարակները, այլ նաեւ դաստիարակուող տղաները, սակայն նրան «կոտրել» չի յաջողւում, նրա անվախութիւնը համակրանք է առաջացնում տղաների մէջ, բայց ոչ՝ դաստիարակների։ Նա բահով հարուածում է մի դաստիարակի եւ վերջինս ստիպում է Վոլֆգանգին փոս փորել, որտեղ նրան պառկեցնում են եւ ծածկում հողով… Հազիւ է փրկւում։ Այսպիսի ֆիլմ դիտելով, ինձ բացարձակ չի հետաքրքրում լրատուական կողմը, այսինք այն, որ այդպիսի ուղղիչ տների թիւը Գերմանիայում 3000 էին, որտեղ 80.0000 աղջիկներ եւ տղաներ էին ենթարկւում դաժանութիւնների։ Ռեժիսորը նաեւ յայտնեց, որ նման ուղղիչ տներ կան ԱՄՆ-ում։ Հետաքրքիրը մարդկային բնութեան ոլորտում է, այսինքն եթէ մարդ արարածը յայտնւում է փակ համակարգում, լինի դա մանկատուն թէ բանտ, ապա անպաշտպան է. նրան կարող են նսեմացնել, բռնանալ նրա վրայ… Ինչո՞ւ, որովհետեւ բոլորն են անպաշտպան, ուրեմն միակ պաշտպանը սեփական ուժն է, իսկ ուժը կարող ես զգալ, գտնելով թոյլին եւ նսեմացնելով նրան։ Ինչ վերաբերւում է դաստիարակների դաժանութեանը, ապա այդ փաստը վկայում է, որ մարդը բնազդօրէն դաժան է, որովհետեւ դաժանութիւնը ջանք չի պահանջում. մահակով խփել եւ վախեցնել շատ դիւրին է կարգ ու կանոն ապահովելու համար։ Երկրորդ եզրակացութիւնն այն է, որ ոչ ոքու կողմից չպաշտպանուած պատանուց, որը չի տեսել սէր եւ գթութիւն, ո՛չ մի լաւ բան սպասել չի կարելի. եթէ նոյնիսկ նա լաւութիւն անի, ապա միայն իր նման տառապած ընկերների համար, բայց մնացած աշխարհը նրա համար ընդմիշտ կը մնայ խորթ ու վտանգաւոր։
Ահաբեկչութիւնը կինօյում
Միւս գերմանական ֆիլմը, աւելի ճիշդ Գերմանիայի մասին, կոչւում էր «Գերմանական երիտասարդութիւն»՝ ֆրանսացի ռեժիսոր Ժան-Գաբրիել Պերիոի։ Ֆիլմը արուել է Արեւմտեան Գերմանիայում գործող ծայրայեղական ահաբեկչախումբի արխիվային նիւթերի հիման վրայ։ 60–ականների վերջերն էին եւ խիզախ երիտասարդ-
ների մի խումբ որոշել էր համակարգը փոխելու նպատակով դիմել ահաբեկչութեան։ Ի՜նչ դաժան վերջ ունեցան նրանք։ Սակայն 70-ականներուն հայ երիտասարդները նոյնպէս դիմեցին ահաբեկչութեան, եւ արդէն ԱՍԱԼԱ-ի գործողութիւնները կարելի է դիտարկել նոյն համատեքստում։ Գեդիկեանի «Խենթ պատմութիւն»ը, որի մասին նշել եմ նախորդ թիւի մէջ, հենց ԱՍԱԼԱ-ի տղաների մասին էր, սակայն ֆիլմը սկսուեց Սողոմոն Թեհլիրեանի գործողութիւնից, այսինքն Թալաթ Փաշայի սպանութիւնից, որը տեղի ունեցաւ 1921-ին։ Այստեղ պէտք է տարբերութիւն դնել «Նեմեսիս» կազմակերպութ-
եան եւ ԱՍԱԼԱ-ի միջեւ։ «Նեմեսիս»ի տղաները վրիժառուներ էին, նրանք արժանի հատուցում էին տալիս ցեղասպաններին, մինչդեռ ԱՍԱԼԱ-ի գործողութթիւնների նպատակը ամէնեւին էլ վրէժը չէր։ Ահաբեկչութեան են գնում նաեւ ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դէպի սահման» ֆիլմի հերոսները, եւ այդ կինօն հեռու է ամերիկեան կինօ հասկացութիւնից։ Այդ կինօյից փողի հոտ չի գալիս։ Ընդհանրապէս որքան աւելի քիչ գումար է ներդրւում ֆիլմում, այնքան աւելի մօտիկ են ֆիլմի հերոսներն ու նրանց զգացմունքները։ Պարզւում է, որ կինօյի միջոցով իրենց խօսքն ասողները կարող են նոյնիսկ ահաբեկչութեան կամ պատերազմի մասին ֆիլմ նկարահանել առանց մեծ գումարի։ Այդպիսին էր, օրինակ, հանդիսատեսի համակրանքի արժանացած եւս մի ֆիլմ՝ դա վրացի ռեժիսոր Զազա Ուրուշաձէի «Մանդարիններ» ֆիլմն էր (2013)։ 1992-ին տեղի ունեցած աբխազական պատերազմի մասին էր։ Ո՞ւմ հողն է Աբխազիան, եթէ այստեղ ապրել են եւ աբխազները, եւ վրացիները։ Շատ հայեր են այստեղ ապրել, նոյնիսկ էստոնացիներ։ Եւ ահա մի էստոնացի իր տան մէջ երկու վիրաւորներ է պահում. մի երիտասարդ վրացի, եւ մի չեչեն, որը կռւում է աբխազների կողմից։ «Իմ տան մէջ չէ՛ք կռուելու», -հրամայում է էստոնացին։ «Իսկ տնից դո՞ւրս»։ Բայց միթէ տնից դուրս նոյնպէս տուն չէ։ «Ո՞վ է տուել ձեզ իրաւունք սպանել իրար»։ «Պատերազմը»։ Նոյնիսկ խաղաղ մանդարինները զերծ չեն մնում ոչնչացումից։ Աբխազիայի կորուստը վրացիների չսպիացած վէրքն է։ Երբ երիտա-
սարդ վրացին զոհւում է, էստոնացին թաղում է նրան իր որդու կողքը, որը նոյնպէս զոհուել էր յանուն աբխազական հողի։ «Իսկ եթէ ես զոհուէի, ինձ նո՞յնպէս կթաղէիր քո որդու կողքը», -հարցնում է նրան չեչենը եւ էստոնացին պատասխանում է. «Այո»։
Իսկ հայկակա՞ն կինօն։ Այո՛, կար մի ֆիլմ, որն իմ կարծիքով լաւագոյնն էր այս տարուայ փառատօնում։ Դա Արման Երիցեանի «Մէկ, երկու, երեք…» ֆիլմն էր (2015)։ Այն արժանացաւ «Ոսկէ ծիրան» մրցանակի Հայկական համայնապատկեր անուանակարգում։