ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ Հայկական հիմնադրամների ընտրությունների հարցը խորհրդարանի օրակարգում է

«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցը ներկայացրել է Թուրքական խորհրդարան։ Արդեն երեք տարի է՝ նոր կանոնակարգ չի մշակվում։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ Պարթեւի համերգը ձօնուած դարադարձին

Շաբաթ­ներ առաջ ար­ձա­գան­գած էինք Պար­­թե­­­ւի մօ­­տալուտ հա­­մեր­­գը։ Կոչ ըրած էինք 30 Նո­­յեմ­­բե­­­րին մէկ­­տե­­­ղուե­­լու հա­­մար։ Ձեզ­­մէ ով որ այդ կո­­չը տես­­նե­­­լով «նոյն վայրն է, նոյն Պար­­թե­­­ւը, նոյն Առա­­գաս­­տը, ու­­րեմն հա­­մերգն ալ նոյն է» խոր­­հե­­­լով հրա­­ժարե­­ցաւ, գիտ­­ցած թող ըլ­­լայ որ մեծ բան կորսնցուց։ Ճիշդ է, նոյն դահ­­լիճն էր։ Երա­­նի շատ աւե­­լի մեծ դահ­­լի­­­ճի մէջ տաս­­նա­­­պատիկ ժո­­ղովուրդ լսէր այդ հա­­մեր­­գը։ Բայց ար­­դեօք այդ ատեն պի­­տի գա­­յի՞ք։ Պի­­տի լսէի՞ք մեր գու­­սաննե­­րուն, աշուղնե­­րուն հա­­րազատ եր­­գե­­­րը։ Պի­­տի բաժ­­նէի՞ք մեր հա­­րիւ­­րա­­­մեայ կսկի­­ծը։ Ո՜վ իմ հա­­մայնք, ո՜վ պոլ­­սա­­­հայու­­թիւն, այդ օր մենք մէկ­­տե­­­ղուած էինք, հա­­պա դուն ո՞ւր էիր։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ Դպրոցի ընդունելության համար դատարանը մկրտության վկայականը հիմք չհամարա

Վարչական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից նախկինում հայ չլինելու պարզաբանությամբ հայկական դպրոցից հեռացված աշակերտը նորից հայկական դպրոց կհաճախի։ Դատարանը վճիռ է կայացրել, որ անձնագրային տվյալներից պարզ է դառնում աշակերտի հայ լինելը։ Քննության ընթացքում դատարանը հաշվի չի առել աշակերտի մկրտության վկայականը։