Դպրոցի ընդունելության համար դատարանը մկրտության վկայականը հիմք չհամարա

Վարչական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից նախկինում հայ չլինելու պարզաբանությամբ հայկական դպրոցից հեռացված աշակերտը նորից հայկական դպրոց կհաճախի։ Դատարանը վճիռ է կայացրել, որ անձնագրային տվյալներից պարզ է դառնում աշակերտի հայ լինելը։ Քննության ընթացքում դատարանը հաշվի չի առել աշակերտի մկրտության վկայականը։

 

 

Մինչև անցյալ տարի բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ընդունվել ոչ մահմեդական փոքրամասնությունների դպրոցներ, պետք է հաստատում ստանային Թուրքիայի ազգային կրթության նախարարությունից։

Նախարարությունը անձնագրային բաժնի տնօրենների օգնությամբ պարզում է աշակերտների ազգությունը։

Հանրությանը որպես «ազգության գաղտնագիր» հայտնի այս մեթոդը, որը խոչընդոտել է մի շարք աշակերտի՝ հայկական դպրոցներում գրանցվելուն, այս ուսումնական տարվանից այլևս չի գործի։ Աշակերտների ընդելության արտոնությունն այլևս դպրոցի տնօրեններին է պատկանելու։

Ըստ «Ազգության գաղտնագրի» հայ չլինելու պատճառով դպրոցներ չընդունված աշակերտների ծնողների հայցերի թիվը գնալով ավելանում է։

Աշակերտի «ազգության գաղտնագիր»-ը բացակայում է

Ստամբուլի շրջանային ազգային կրթության տնօրինությունը 2015թ․ հունվարին որոշում էր կայացրել Շիշլիի Քարագյոզյան հայկական դպրոցի աշակերտ Զ․ Բ․-ին հեռացնել դպրոցից՝ պատճառաբանելով, որ վերջինս ազգությամբ հայ չէ։ Աշակերտի ընտանիքն այս դեպքի առնչությամբ դատական գործ էր հարուցել։ Վարչական դատարանը որոշում էր կայացրել, որ աշակերտը կարող է ետ վերադառնալ հայկական դպրոց։ Նշված աշակերտի անձնագրում նշված է, որ վերջինս քրիստոնյա է, սակայն նա հայկական եկեղեցում չի կնքվել։ Դատարանը քննության ընթացքում հաշվի չի առել աշակերտի կնունքի վկայականը։

Շիշլիի շրջանային ազգային կրթական տնօրինությունը աշակերտին դպրոցից հեռացնելու որոշում էր կայացրել, քանի որ «ազգության գաղտնագիր»-ը չէր գտնվել, միայն երեխայի անձնագրում վկայություն կար նրա քրիստոնյա լինելու մասին։

Դատարանը նշել է, որ անձնագրային տվյալներով կարողացել են պարզել երեխայի հայ ինքնությունը, և որ դպրոց չընդունելը օրենքի բացահայտ խախտում է։

Ուրիշ ընտանիքների հայցերը

Կան նաև նմանատիպ այլ դեպքեր։ Ստամբուլի մեկ այլ հայկական դպրոցի երկու աշակերտ նույն պատճառաբանությամբ հեռացվել էին դպրոցից։ Նրանց ընտանիքները նույնպես հայց էին ներկայացրել դատարան։ Դատարանը չեղյալ է հայտարարել կրթական տնօրինության այդ որոշումները, և  ներկայումս աշակերտները շարունակում են իրենց ուսումը հայկական դպրոցում։

«Ազգության գաղտնագրի» պատճառով դպրոցներից աշակերտների հեռացումը գրավել էր հանրության ուշադրությունը։ Ազգային կրթության նախարարության որոշմամբ 2015-2016թթ․ ուսումնական տարվանից սկսած դպրոցների ընդունելության լիազորությունը պատկանելու է դպրոցների տնօրեններին։