ԱԶԳՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԳԻՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Ազգության գաղտնագիրը» այլևս չի կիրառվելու

Ոչ մահմեդական դպրոցներում սովորել ցանկացող աշակերտներն ընտրվում էին «ազգության գաղտնագրի» միջոցով։ Անցած տարի այս մեթոդը դադարեցվել էր ծանուցագրով։ Բնակչության հարցերով գլխավոր վարչության պետ Ահմեդ Սարըջանը Ազգերի ժողովրդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) հայազգի պատգամավոր Կարո Պայլանին տեղեկացրել է, որ «ազգության գաղտնագրի» ծրագիրը կիրառությունից դուրս է բերվել նաև Բնակչության հարցերով գլխավոր վարչության համակարգում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ս․ Դողան․ «Թուրքիայի հայերի, հրեաների, հույների, ասորիների թվաքանակն ինչքա՞ն է»

Թուրքական Հանրապետա-ժողովրդավարական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi-CHP) հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հարց է ուղղել «ազգության գաղտնագիր»-ը ընդունող ներքին գործերի նախարար Էֆքան Ալային․ «Թուրքիայում բնակվող հայ, հրեա, հույն, ասորի ազգաբնակչության թվաքանակն ինչքա՞ն է»։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ Դպրոցի ընդունելության համար դատարանը մկրտության վկայականը հիմք չհամարա

Վարչական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից նախկինում հայ չլինելու պարզաբանությամբ հայկական դպրոցից հեռացված աշակերտը նորից հայկական դպրոց կհաճախի։ Դատարանը վճիռ է կայացրել, որ անձնագրային տվյալներից պարզ է դառնում աշակերտի հայ լինելը։ Քննության ընթացքում դատարանը հաշվի չի առել աշակերտի մկրտության վկայականը։