«Ազգության գաղտնագիրը» այլևս չի կիրառվելու

Ոչ մահմեդական դպրոցներում սովորել ցանկացող աշակերտներն ընտրվում էին «ազգության գաղտնագրի» միջոցով։ Անցած տարի այս մեթոդը դադարեցվել էր ծանուցագրով։ Բնակչության հարցերով գլխավոր վարչության պետ Ահմեդ Սարըջանը Ազգերի ժողովրդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) հայազգի պատգամավոր Կարո Պայլանին տեղեկացրել է, որ «ազգության գաղտնագրի» ծրագիրը կիրառությունից դուրս է բերվել նաև Բնակչության հարցերով գլխավոր վարչության համակարգում։

Պաշտոնական տվյալներում պահվող «ազգության գաղտնագրի» կիրառումը Բնակչության հարցերով գլխավոր վարչությունում դադարեցվել է։ Ինչպես տեղեկացնում է Պայլանը՝ Բնակչության հարցերով գլխավոր տնօրեն Ահմեդ Սարըջանն այդ մասին իրեն բանավոր կերպով տեղեկացրել է փետրվարի 23-ին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նիստերից մեկի ընդմիջման ժամանակ։ Սարըջանը տեղեկացրել է, որ «ազգության գաղտնագրի» կիրառումը դադարեցվել է Թուրքայի ներքին գործերի նախարար Ալայի հրամանով։ 

«Ազգության գաղտնագրի» հարցը օրակարգ էր մտել Պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկման ժամանակ, երբ ԱԺԿ պատգամավոր Կարո Պայլանը թեմայի հետ կապված հարց էր ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային։ Կարո Պայլանի հարցին ի պատասխան՝ Է․ Ալան պատասխանել էր, որ «ազգության գաղտնագիրը» բոլորի համար է կիրառվում։

«Ազգության գաղտնագիրը», որը կիրառվում է ոչ մահմեդական դպրոցներում սովորել ցանկացողների ընտրության հարցում, անցած տարի պատրաստված ծանուցումով դուրս էր բերվել կիրառումից։ Հայտարարության համաձայն՝ 90 տարի շարունակ գործող «ազգության գաղտնագրի» կիրառումը դադարեցնելուց հետո ոչ մահմեդականները Բնակչության հարցերով գլխավոր վարչության կողմից այլևս չեն կոդավորվելու։ Սակայն Կարո Պայլանը, հիշեցնելով, որ «ազգության գաղտնագրի» կիրառումը դադարեցվել է միայն Ազգային կրթության նախարարության և Բնակչության հարցերով գլխավոր վարչության համակարգերում, զգուշացրել է, որ «ազգության գաղտնագրի» կիրառումը կարող է շարունակվել պետական մյուս կառույցներում, և շեշտել, որ այն պետք է ամեն իմաստով դադարեցվի։

Դադարեցվել է, սակայն․․․

«Ակօս»-ի հետ զրույցում Կարո Պայլանը այսպես նարկայացրեց ԹԱՄԺ-ի Պլանավորման և բյուջեի հանձնաժողովի հանդիպումը․ «Վերջին անգամ «ազգության գաղտնագրի» թեման 10 օր առաջ Պլանավորման և բյուջեի հանձնաժողովի հանդիպման ժամանակ էի շոշափել։ Հանդիպման ընթացքում նշել էի, որ «ազգության գաղտնագիրը» դեռ գործածության մեջ է, որին ի պատասխան՝ Էֆքան Ալան հայտնել էր, որ դա բոլորի համար է, ապա մեջբերել, որ թեմային տեղյակ չէր և հարցի շուրջ տեղեկություն է ստացել Բնակչության հարցերով գլխավոր վարչությունից»։

Կարո Պայլանը նաև խոսել է Ազգային կրթության նախարարության կողմից «ազգության գաղտնագրի» կիրառումը դադարեցնելու մասին․ «Բնակչության հարցերով վարչությունը Ազգային կրթության նախարարության ներկայացուցիչներին հարցրել է «ազգության գաղտնագրի» մասին, որին ի պատասխան՝ Ազգային կրթության նախարարությունը տեղեկացրել է, որ աշակերտների ընդունելության հարցով այլևս դպրոցի տնօրինությունն է զբաղվում։ Դրանից հետո «ազգության գաղտնագրի» տվյալները հանվել են Ազգային կրթության նախարարության համակարգից։ Բնակչության հարցերով վարչությունը նույնպես դադարեցրել է «ազգության գաղտնագրի» կիրառումը։ Սա նշանակում է, որ ոչ մահմեդական բնաչկությունը «ազգության գաղտնագիր» չի ունենալու։ «Ազգության գաղտնագրի» համակարգն այլևս գոյություն չունի»։

Պայլանը նաև նշեց․ «Կարելի է ճշտել, թե այս տվյալներն ուրիշ որ նախարարություններում կան։ Օրինակ՝ չգիտենք, թե Ազգային պաշտպանության նախարարությունում այս տվյալները կա՞ն թե ոչ։ Անշուշտ շատ դրական քայլ է, որ «ազգության գաղտնագրի» ծրագիրը հանվել է Ազգային կրթության նախարարության և Բկանչության հարցերով վարչության համակարգերից։ Մեր համայնքներն համախմբված են, մեր տվյալներն առկա են պատրիարքարանում։ Այս տվյալները պետությունը չպետք է պահի»։ 



Yazar Hakkında

Վարդան Էստուկյան