ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ
Անձեռնմխելիությունից զրկելու առաջարկն ընդունվեց
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) սահմանադրական հանձնաժողովը երեկ քննարկել է ԹԱՄԺ որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու սահմանադրական փոփոխության առաջարկը։ Վեճերով լի քննարկում է տեղի ունեցել։ ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) պատգամավորները հեռացել են քննարկման սրահից, որից հետո քննարկումն ընթացել է առանց նրանց մասնակցության։ Հանձնաժողովն ընդունել է սահմանադրական փոփոխության առաջարկը։
Ռասիստական տեսահոլովակի հեղինակը անվտանգության ծառայող է
Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Սեբահաթթին Օզթյուրքը նշել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում նկարահանված և երեքշաբթի օրը սոցցանցերում տարածված տեսահոլովակում նկարահանվածը անվտանգության աշխատակից է։ Նա նաև նշել է, որ նրան աշխատանքից ազատելու հրաման է տրվել։ «Միայնակ եմ, հա՛յր» վերնագիրը կրող տեսահոլովակը լի է ռասիստական արտահայտություններով։ Դիարբեքիրի Սուր գավառում տեսահոլովակի նկարահանման պահին գործող պարոտային ժամը դեռ շարունակվում է։
Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը Ստամբուլում
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվել Ստամբուլի սրտում։
Հիշատակի արարողություն՝ նվիրված Սևակ Բալըքչըին
2011թ․ ապրիլի 24-ին Թուրքիայում՝ Բաթմանում, պարտադիր զինծառայության ընթացքում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակը հարգվել է նրա շիրմի մոտ։
Հայազգի պատգամավորները՝ «ցավակցության ուղերձի» մասին
Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորները «Ակօս»-ի հետ զրույցում մեկնաբանել են ապրիլի 24-ի 101-րդ տարելիցի կապակցությամբ Պոլսո հայոց պատրիարքարանի կազմակերպած պատարագը և Թուրքիայի նախագահ Էրդողանի ցավակցական նամակը։
Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձը
Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած ապրիլ 24-յան պատարագի ընթացքում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական նամակը։
Կարո Պայլանը թուրքական խորհրդարան դիմում է ներկայացրել
ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) Ստամբուլի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը հանդես է եկել 1908-1915թթ․ ընթացքում օսմանյան խորհրդարանում պատգամավորի (երեսփոխան) պաշտոն զբաղեցրած, ապա 1915թ․ ապրիլ-մայիս ամիսներին ձերբակալված և սպանված 7 հայ պատգամավորի մասին թուրքական խորհրդարանում հետաքննություն սկսելու առաջարկով։
Դինքի գործով դատավարություն․ երկու ոստիկան ազատ են արձակվել
Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության՝ երեկ կայացած նիստի ընթացքում որոշում է կայացվել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Մուհիթթին Զենիթին և Օզքան Մումջուին։ Դատավարության հաջորդ նիստը մայիսի 24-26-ին է տեղի ունենալու։
Չնայած սպառնալիքներին՝ անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել
Հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանական վարչությունը, չնայած 2004թ․ սպառնալիքների և անվտանգության միջոցառումների մասին գրություններին, Հրանտ Դինքի տան և «Ակօս» շաբաթաթերթի մոտ անվտանգության միջոցառումներ չի իրականացրել։
Քիլիսում ընկած հրթիռները 5 մարդու կյանք են խլել
Երեկ ԻՊ հսկղության տակ գտնվող Բաբ շրջանից նետված հրթիռների հետևանքով Քիլիսում 5 հոգի է մահացել՝ 4-ը երեխա։ Մահացածները սիրիական պատերազմից Թուրքիա անցած փախստականներ են։ Հրթիռների հետևանքով Քիլիսում զոհերի թիվը 8-ի է հասել։