Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) սահմանադրական հանձնաժողովը երեկ քննարկել է ԹԱՄԺ որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու սահմանադրական փոփոխության առաջարկը։ Վեճերով լի քննարկում է տեղի ունեցել։ ԺԺԿ (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) պատգամավորները հեռացել են քննարկման սրահից, որից հետո քննարկումն ընթացել է առանց նրանց մասնակցության։ Հանձնաժողովն ընդունել է սահմանադրական փոփոխության առաջարկը։
ԹԱՄԺ-ի սահմանադրական
հանձնաժողովը կռիվներով լի քննարկմումից
հետո հաստատել է մի շարք պատգամավորի
անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարելու
սահմանադրական փոփոխության առաջարկը։
ԺԺԿ պատգամավորները լքել են քննարկամ
սրահը, իսկ սահմանադրական փոփոխության
առաջարկին կողմ են քվեարկել ինչպես ԱԶԿ-ն
(Արդարություն և զարգացում կուսակցություն՝
AKP), այնպես էլ ԺՀԿ-ն (Ժողովրդա-հանրապետական
կուսակցություն՝ CHP) և ԱՇԿ-ն (Ազգայնական
շարժում կուսակցություն՝ MHP)։
Սահմանադրական փոփոխության
առաջարկի՝ Գլխավոր խորհրդի կողմից
ընդունվելուց հետո 129 պատգամավորի
պատմությունները համապատասխան նահանգների,
գավառների դատախազներին և դատավորներին
են ուղարկվելու։ Պատգամավորների գործերը
քննվելու են համապատասխան դատարաններում,
և նրանք կամ կալանավորվելու են, կամ էլ
ազատ են արձակվելու։ Ընդունված
որոշման համաձայն միայն ԺԺԿ-ց 41 պատգամավոր
զրկվելու է անձեռմխելիությունից։