ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ
Դինքի գործով դատավարությունն այսօր
Հրանտ Դինքի սպանության առնչությամբ համակցված երկու դատական գործերի առաջին լսումն այսօր է։ Ապրիլի 19-21-ի ընթացքում կայանալիք լսումների ընթացքում առաջին անգամ 34 կասկածյալ՝ 8-ը ձերբակալված, միասին կանգնելու են դատարանի առաջ։
400 փախստական է մահացել Միջերկրական ծովում
Աֆրիկացի փախստականներին տեղափոխող նավակները շրջվել են, որի հետևանքով մոտ 400 փախստական է մահացել։
Եկեղեցիները օտարման հարցով դատարան են դիմել
Դիարբեքիրի Սուր գավառի անհապաղ օտարման մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար շարունակում են դատական գործեր հարուցվել։ Ասորական հիմնադրամը և բողոքական եկեղեցին օտարման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով դիմել են դատարան։
«Մահ հայ շներին» կոչի հետևանքով հրաժարական
Շվեդա-թուրքական կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին անցած շաբաթ Ստոկհոլմում ունեցած ելույթի ժամանակ հանդես է եկել հակահայկական, ազգայնական հայտարարություններով, որից հետո ստիպված է եղել հրաժարական ներկայացնել։
Ղարաբաղում պատերազմի օրենքները խախտվում են
Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսած հակամարտության պատճառով երկու կողմն էլ մեծ թվով կորուստներ է ունեցել։ Սպանված զինվորների փոխանակման ընթացքում հայտնի է դարձել, որ հայ զինծառայողների մարմինները/զինվորները խոշտանգման են ենթարկվել։ Մի քանի զինվորի գլխատման հանգամանքը հասարակության շրջանում ԻՊ-ի շուրջ քննարկումների առիթ է դարձել։
Պայթյուն Դիարբեքիրում
ՓՔՔ-ի անդամները (Քրդական աշխատավորական կուսակցություն) պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 47 հոգի՝ վիրավորվել։ Վիրավորներից 39-ը զինվորական են։ Պայթյունի լուսաբանման արգելք է սահմանվել։
Գերմանիայում 6 հազար փախստական երախա անհայտ կորած է
Դաշնային ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիայում 2015թ․ ընթացքում անչափահաս 6 հազար երեխա և երիտասարդ է անհետ կորել։
«Պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է»
Թեւան Պողոսյանը 2012-ից ՀՀ ԱԺ պատգամավոր է, 1997-1999թթ․ Վաշինգտոնում Ղարաբաղի ներկայացուցիչն է եղել։ Թեւան Պողոսյանը Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին իր գնահատականներն է ներկայացրել «Ակօս»-ին։
Թուրքիայի 50 միլիոն քաղաքացու տվյալները համացանցում
Associated Pressխի հաղորդմամբ՝ համացանցում է հայտնվել մի տվյալների բազա, որը ներառում է Թուրքիայի գրեթե 50 միլիոն քաղաքացու նույնականացման քարտի տվյալները։ Այս բազան որպես այդպիսին մինչ օրս տեղի ունեցած ամենամեծտեղեկատվական արտահոսքն է համարվում։