ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Արտակարգ դրության հայտարարությունը «Պաշտենական» թերթում

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի և Նախարարների խորհրդի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարել էր արտակարգ դրություն մտցնելու որոշման մասին։ Որոշումն արդեն «Պաշտոնական» թերթում է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հրաժարականներ և սահմանափակումներ Թուրքիայի ակադեմիական կյանքում

Թուրքիայի Բարձրագույն կրթական խորհուրդն արգելել է ակադեմիկոսների ելքը Թուրքիայից։ Բարձրագույն կրթական խորհուրդը հետ է կանչել այլ երկրներում պաշտոններ զբաղեցնող ակադեմիկոսներին, ինչպես նաև պահանջել է 1577 դեկանի հրաժարականը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում 8 հազար 777 աշխատակից հեռացվել է պարտականություններից

Թուրքիայի ներքին գործերի նախարարության 8 հազար 777 աշխատակից հեռացվել է պարտականություններից: Հայտնի է դարձել, որ պարտականություններից հեռացվածներից 7 հազար 899-ը ոստիկանության աշխատակիցներ են:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում լրագրողներն անդունդի եզրին են

‹‹Լրագրողներ առանց սահմանների›› (RSF) կազմակերպությունը այտարարություն է տարածել Թուրքիայի լրագրողների մասին, ովքեր օրեր առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում ճնշումների, հարձակումների են ենթարկվել, սպանվել:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հարձակում Տրապիզոնի և Մալաթիայի եկեղեցիների վրա

Թուրքիայում իրականացված անհաջող հեղաշրջման փորձի դեմ բողոքի ցույց իրականացնելու համար երեկ երեկոյան փողոց դուրս եկածներից որոշները քարերով և մուրճերով հարձակվել են Տրապիզոնի Սուրբ Մարիա կաթոլիկ եկեղեցու և Մալաթիայի բողոքական եկեղեցու վրա: Նրանք փորձել են մուտք գործել եկեղեցիների տարածք:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ ‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդը›› հայտարարել է ռազմական հեղաշրջման մասին

Թուրքական TRT հեռուստաալիքով ըթերցվել է ‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդ›› կոչված խմբի հաղորդագրությունը, որում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը վերցրել են իրենց ձեռքը:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Իսկ մյուսնե՞րը

Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի ելույթը՝ սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելու մասին, բուռն քննարկումների առիթ է ստեղծել: Սիրիացի փախստականներին քաղաքացիություն տրամադրելու պատրաստություններն ակամայից հիշեցնում են այն խոստումները, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ժամանակին տվել է սփյուռքում ապրող հայերին և պոնտացի հույներին: Այս թեման հետազոտող ակադեմիկոսներն իրենց տեսակետներն են ներկայացրել ‹‹Ակօս››-ին:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դատական համակարգը լուռ է մնում կանանց սպանություններին

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ կացնահարությունից հետո կանանց դեմ բռնությունը, կանանց սպանություններին ոստիկանության և արդարադատության համակարգի վերաբերմունքը սկսեցին լայնորեն քննարկվել Հայաստանի հասարակության շրջանում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նախաձեռնություն լրագրողներից՝ «Լրագրությունը հանցանք չէ»

Թուրքիայում լրատվամիջոցներին ուղղված ճնշումները գնալով մեծանում են։ Սրա հետ կապված մի խումբ լրագրողներ նոր նախաձեռնություն են սկսել։ Նախաձեռնությունը, որը կրում է «Ես լրագրող եմ» խորագիրը, լոգո-արշավ է սկսել։ Նշված լոգոն օգտագործվելու է թերթերում և լրատվական կայքերում։