ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ
‹‹Օզգյուր գյունդեմ››-ի գլխավոր խմբագիրն ու հրատարակչական բաժնի տնօրենը կալանավորվել են
Կալանավորվել են ‹‹Օզգյուր գյունդեմ›› թերթի գլխավոր խմբագիր Զանա Քայան և հրատարակչական բաժնի տնօրեն Ինան Քըզըլքայան, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին:
Գազիանթեփի պայթյունից զոհվածների թիվը 54-ի է հասել
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած պայթյուի հետևանքով ծանր վիրավորվածներից երեքն այսօր մահացել են: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի: 66 վիրավոր շարունակում է բուժօգնություն ստանալ Գազիանթեփի հիվանդանոցներում: Վիրաորներից 14-ի վիճակը ծանր է:
Գազիանթեփի պայթյունից զոհերի թիվը հասել է 50-ի
Օգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփի (Անթեփ) Շահինբեյ գավառում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը Իսլամական պետության ահաբեկիչն է իրականացրել: Գազիանթեփի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի:
Լրատվության ոլորտի 2 հազար 308 աշխատակից մնացել է գործազուրկ
Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ իրավիճակում Ֆեթուլահական ահաբեկչական խմբավորման մասը կազմելու մեղադրանքով 131 լրատվական կառույց փակվել է, 2 հազար 308 աշխատակից՝ մնացել գործազուրկ։
Դիարբեքիրում խստացված արտակարգ իրավիճակ
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որավ արգելել է քաղաքում ամեն տոսակ մամլո հաղորդագրություններ, հավաքներ, ժողովներ և երթեր անցկացնել։
«Օզգյուր գյունդեմ»-ը փակելու որոշում և ոստիկանական գործողություն
«Օզգյուր գյունդեմ» թերթի գործունեությունը Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է։ Որոշման հիմնավորումը Քրդական աշխատավորական կուսակցության քարոզչություն իրականացնելն է։ Դատարանի որոշումից հետո ոստիկանության խմբերը հատուկ գործողություն են իրականացրել և ներխուժել են թերթի շենք։
Պայթյուն Դիարբեքիրում
Դիարբեքիրի Չնար և Բիսմիլի միջև գտնվող ճանապարհատրանսպորտային հսկողության կետի վրա հարձակում է իրականացվել։ Ըստ նախնական տվյալների՝ երկու ոստիկան և մեկ երեխա զոհվել են պայթյունի պատճառով։
Ջան Դյունդարը հրաժարվել է«Ջումհուրիյեթ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից
Ջան Դյունդարը հրաժարվել է «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Մեկ ու կես տարի շարունակ Դյունդարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Դյունդարը նշել է, որ շարունակելու է թերթի իր սյունակում գրել՝ տեղեկացնելով սակայն, որ Թուրքիա չի վերադառնա մինչև երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը չավարտվի։
Ռասիստական գրություններ հայկական դպրոցի պատին
Ստամբուլի Ուսկուդարում (Սկյուտար) գտնվող Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին ռասիստական բնույթի գրություններ են գրվել․ «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ», ևն։ Սա առաջին անգամը չէ, որ հայկական դպրոցի պատերին ռասիստական գրություններ են հայտնվում։ Նմանատիպ գրություն 2016թ․ հունվարի 19-ին հայտնվել էր նաև Գալֆայան դպրոցի պատերին։
Դեմիրթաշի և Օնդերի համար 5 տարվա ազատազրկման պահանջ
Բաքըրգյուղի հանրապետական դատախազությունը մեղադրական ակտ է կազմել, որում պահանջում է «ահաբեկչական խմբավորման քարոզչության» համար 5 տարվա ազատազրկման ենթարկել Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության Անկարայի պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի նկատմամբ։