Բաքըրգյուղի հանրապետական դատախազությունը մեղադրական ակտ է կազմել, որում պահանջում է «ահաբեկչական խմբավորման քարոզչության» համար 5 տարվա ազատազրկման ենթարկել Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության Անկարայի պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի նկատմամբ։
2013թ․ մարտի 17-ին
Զեյթինբուռնուի հանրահավաքի ընթացքում
իրականացրած ելույթներում «ահաբեկչական
խմբավորման քարոզչություն» իրականացնելու
համար HDP համանախագահ
Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության
Անկարայի պատգամավոր Սըրրը Սուրեյյա
Օնդերի նկատմամբ 5 տարվա ազատազրկման
պահանջով մեղադրական ակտ է կազմվել։
Գրավոր պաշտպանություն չի արվել
Դեմիրթաշին և Օնդերին հրավերներ են ուղարկվել՝ վկայության և պաշտպանական գրությունները ներկայացնելու համար։ Սակայն ինպես նշվում է՝ Դեմիրթաշն ու Օնդերը վկայության չեն ներկայացել, գրավոր պաշտպանությունները ևս դատախազություն չեն հասել։