Դատախազը պահանջում է Դեմիրթաշին կալանքի ենթարկել

Երեկ գիշերվա ժամերին իր տանից ձերբակալված Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Դիարբեքիրի դատարանում ցուցմունք է տվել։

ԺԺԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալությունից հետո տարվել է Դիարբեքիրի ոստկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժին, որտեղ էլ գտնվել է ամբողջ գիշերվա ընթացքում։ Առավոտյան ժամերին Դմեիրթաշը Դիարբեքիրի դատարան է տեղախոխվել։ ԺԺԿ համանախագահը ցուցմունք է տվել իր նկատմամբ հետաքննություն իրականացնող դատախազին։

Ցուցմունքն ավարտվել է։ Ցուցմունքից հետո դատարանի որոշումն է ակնկալվում։