ԴԵՄԻՐԹԱՇ
Դատախազը պահանջում է Դեմիրթաշին կալանքի ենթարկել
Երեկ գիշերվա ժամերին իր տանից ձերբակալված Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Դիարբեքիրի դատարանում ցուցմունք է տվել։
Դեմիրթաշի և Օնդերի համար 5 տարվա ազատազրկման պահանջ
Բաքըրգյուղի հանրապետական դատախազությունը մեղադրական ակտ է կազմել, որում պահանջում է «ահաբեկչական խմբավորման քարոզչության» համար 5 տարվա ազատազրկման ենթարկել Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության Անկարայի պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի նկատմամբ։