Բիթլիսի՝ Հիզանի համաքաղաքապետ Իհսան Ուղուրը, Մուտքի համաքաղաքապետ Օզջան Բիրլիքը, Յոլոլանի համաքաղաքապետ Ֆելեմեզ Այդընը, Սիիրտի՝ Բայքանի համաքաղաքապետեր Սելվա Էրդողանը և Վեյսել Քարանին, ինչպես նաև Բելդեի համաքաղաքապետ Էնես Ջենգիզը ձերբակալվել են։
Դեմոկրատական
շրջանների կուսակցության (ԴՇԿ) անդամ
հինգ համաքաղաքապետեր ձերբակալվել են։
Երեկ դատարանը որոշում է կայացրել
ձերբակալել ԴՇԿ անդամ Իհսան Ուղուրին,
Օզջան Բիրլիքին, Ֆելեմեզ Այդընին, Սելվա
Էրդողանին, Վեյսել Քարանիին և Էնես
Ջենգիզին, ովքեր ավելի վաղ բերման էին
ենթարկվել։
Դեկտեմբերի
21-ի տվյալներով՝ ԴՇԿ-ի 45 քաղաքապետարաններից
69 համաքաղաքապետեր կալանքի տակ են, ԴՇԿ-ի
ղեկավարած 46 քաղաքապետարանում պետության
կողմից վերահսկիչ է նշանակվել։
2014թ․
ՏԻՄ ընտրություններում Դեմոկրատական
շրջանների կուսակցության անդամները 106
շրջաններում քաղաքապետի պաշտոն էին
ստանձնել։