Դիարբեքիրի Չնար և Բիսմիլի միջև գտնվող ճանապարհատրանսպորտային հսկողության կետի վրա հարձակում է իրականացվել։ Ըստ նախնական տվյալների՝ երկու ոստիկան և մեկ երեխա զոհվել են պայթյունի պատճառով։
Դիարբեքիրում՝
Չնար և Բիսմիլ գավառների միջև, ուժգին
պայթյուն է որոտոցել։ Դիարբեքիրի
նահանգապետարանը պայթյունի առնչությամբ
հայտարարություն է տարածել։ «Պայթյունի
հետևանով երկու ոստիկան, մեկ երեխա են
զոհվել։ 25 հոգի վիրավոր է, նրանցից հինգը
ոստիկան»,- նշվում է նահանգապետարանի
հայտարարության մեջ։
Ոչ պաշտոնական
տվյալների համաձայն՝ պայթուցիկ նյութերով
բեռնված բեռնատարի միջոցով է պայթյունն
իրականացվել։
«Դողան» լրատվական
գործակալության տեղեկությունների
համաձայն՝ պայթյունի հետևանքով մեծ թվով
վիրավորներ կան։ Կան նաև պնդումներ, որ
ոստիկանության բաժնի մոտակայքում
փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների
և Քրդական աշխատավորական կուսակցության
(PKK) զինյալների միջև, որի
հետևանքով 11 ոստիկան է վիրավորվել։
Նախորդ շաբաթ Դիարբեքիրի Սուր գավառում էր պայթյուն տեղի ունեցել, որի հետևանքով նույն ընտանիքից 5 հոգի մահացել էր, 12 մարդ՝ վիրավորվել։ Քրդական աշխատավորական կուսակցությունը չէր ստանձնել նշված պայթյունի պատասխանատվությունը՝ նշելով, որ իրենք առնչություն չունեն դրա հետ։