ԴԻԱՐԲԵՔԻՐ
Թուրքական դրոշ՝ հայերեն և ասորերեն ցուցանակների փոխարեն
Դիարբեքիրի Սուր քաղաքապետարանի շենքի վրա քառալեզու՝ թուրքերեն, քրդերեն, հայերեն և ասորերեն ցուցանակ է եղել, որը քաղաքապետարանում պետության կողմից նշանակված վերահսկիչի հրամանով փոփոխությունների է ենթարկվել։ Փոփոխություններից հետո ցուցանակի վրա բացակայում են հայերեն և ասորերեն գրությունները, փոխարենը՝ թուրքական դրոշ է ավելացվել։
Մեկ տարի առանց Թահիր Էլչիի
Թահիր Էլչի՝ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան, իրավապաշտպան, մարդ, ով իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է անբացահայտ սպանությունների բացահայտմանը։ Թահիր Էլչիի սպանությունից գրեթե մեկ տարի է անցել։ Սպանությունից ամիսներ անց սկսած հետաքննությանը հետևող դատախազներն արդեն երեք անգամ փոխվել են։
Պայթյուն Դիարբեքիրում․ կա մեկ զոհ
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Դիարբեքիրի Բաղլար գավառում։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։
Դիարբեքիրի համաքաղաքապետերը կալանավորվեցին
Դատարանը Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքի և Դիարբեքիրի համաքաղաքապետ Ֆըրաթ Անլըին կալանավորելու որոշում է կայացրել։ Համաքաղաքապետերի ձերբակալության դեմ իրականացված բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված պատգամավոր Ալայ Աքաթ Աթան ևս կալանավորվել է։
Սուրում հայ կաթոլիկ եկեղեցին կվերականգնվի
Մեծապես վնասված հայ կաթոլիկ եկեղեցին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությանն է պատկանում: Հիմնադրամների գլխավոր տնօրինության կողմից իրականացվելիք եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2018թ.:
Դիարբեքիրում խստացված արտակարգ իրավիճակ
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որավ արգելել է քաղաքում ամեն տոսակ մամլո հաղորդագրություններ, հավաքներ, ժողովներ և երթեր անցկացնել։
Պայթյուն Դիարբեքիրում
Դիարբեքիրի Չնար և Բիսմիլի միջև գտնվող ճանապարհատրանսպորտային հսկողության կետի վրա հարձակում է իրականացվել։ Ըստ նախնական տվյալների՝ երկու ոստիկան և մեկ երեխա զոհվել են պայթյունի պատճառով։
Դիարբեքիրի Սուրում եկեղեցիները չեն փակվելու
Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հայտարարել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում օտարման ենթարկված եկեղեցիները շարունակելու են օգտագործվել որպես եկեղեցի։
Ռասիստական տեսահոլովակի հեղինակը անվտանգության ծառայող է
Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Սեբահաթթին Օզթյուրքը նշել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում նկարահանված և երեքշաբթի օրը սոցցանցերում տարածված տեսահոլովակում նկարահանվածը անվտանգության աշխատակից է։ Նա նաև նշել է, որ նրան աշխատանքից ազատելու հրաման է տրվել։ «Միայնակ եմ, հա՛յր» վերնագիրը կրող տեսահոլովակը լի է ռասիստական արտահայտություններով։ Դիարբեքիրի Սուր գավառում տեսահոլովակի նկարահանման պահին գործող պարոտային ժամը դեռ շարունակվում է։
Եկեղեցիները օտարման հարցով դատարան են դիմել
Դիարբեքիրի Սուր գավառի անհապաղ օտարման մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար շարունակում են դատական գործեր հարուցվել։ Ասորական հիմնադրամը և բողոքական եկեղեցին օտարման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով դիմել են դատարան։