Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Սեբահաթթին Օզթյուրքը նշել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում նկարահանված և երեքշաբթի օրը սոցցանցերում տարածված տեսահոլովակում նկարահանվածը անվտանգության աշխատակից է։ Նա նաև նշել է, որ նրան աշխատանքից ազատելու հրաման է տրվել։ «Միայնակ եմ, հա՛յր» վերնագիրը կրող տեսահոլովակը լի է ռասիստական արտահայտություններով։ Դիարբեքիրի Սուր գավառում տեսահոլովակի նկարահանման պահին գործող պարոտային ժամը դեռ շարունակվում է։
Դիարբեքիրի ոստիկանությունը նախաքննություն է սկսել Դիարբեքիրի Սուր գավառում նկարահանված «Միայնակ եմ, հա՛յր» (Սուրի զոհերի հիշատակին) անունը կրող և ռասիստական արտահայտություններ պարունակող տեսահոլովակի առնչությամբ։ ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն՝ HDP) պատգամավորներ Ֆելեքնազ Ուջան ր Նադիր Յըլդըրըմը այս տեսահոլովակի առնչությամբ գրավոր հարցադրում են ներկայացրել Ներքին գործերի նախարար Էֆքան Ալային։ Տեղեկացվել է, որ տեսահոլովակում տեղ գտած անձնավորությունը անվտանգության աշխատակից է և հրաման է տրվել նրան ազատելու աշխատանքից։
Դիարբեքիրի Սուրը 2015թ․ դեկտեմբերի 2-ից փակ է իր բնակիչների համար, այնտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է։ Այդ պայմաններում թռչող սարքերով, հատուկ մասնագիտական սարքավորումներով նկարահանված տեսահոլովակը քննարկումների առարկա է դարձել։ “SAT5”-ի կողմից նկարահանված տեսահոլովանում տեսնում ենք ռեփերի՝ հատուկ ջոկատայինների հագուստով և դիմակով։ Ավիրված շինության մեջ տեսնում ենք «երգչին»՝ զենքը ձեռքին, ապա լսվում է «Կրակե՛ք հանուն Ալլահի, կրակե՛ք հանուն մարգարեի, կրակե՛ք հանուն մեր զոհերի» հայտարարությունը։ Այսպես է սկսում տեսահոովակը։
«Եթե բոլորը հայ են, ես Kuva-yi Milliye եմ»
Երգի խոսքերում նման արտահայտություններ կան․ «Ոտքի՛ ել, արթնացի՛ր, բոլորը հայ են, բոլորը՝ կեղծարար», «Ես ո՞վ եմ։ Թուրքի որդին եմ, ով օտար է համարվում, կողքի փողոցում միսիոներներն են վխտում», «Երակիներումս հոսող արյունը թունավոր չէ, ազնվարյուն եմ/եթե բոլորը հայ են, ես Kuva-yi Milliye եմ (թուրքական ազգայնական զորախումբ)/դեղին, կարմիր, կանաչ փալասներ, զարկված փամփուշտներ, մարող հույսեր», «նավահանգիստը հույներին բանալը սիոնիզմի ծրագիրն է/ քրդերի ստերին աջուձախ չհավատացին», «ինձ մնա՝ լուծումը շատ պարզ է/եթե չփոխվեն, գլխին կրակիր»։
Աշխատանքից հեռացնելու հրաման
Չորեքշաբթի օրը Թուրքիայի Ներքին գործերի նախարարի տեղակալ Սեբահաթթին Օզթյուրքը զանգահարել է ԱԺԿ հայազգի պատգամավոր Կարո Պայլանին և նրան հայտնել է, որ Սուրում նկարահանված ռասիստական տեսահոլովակի անձնավորությունը անվտանգության աշխատակից է, և որ նրան աշխատանքից հեռացնելու հրաման է արձակվել։
Տեսահոլովակում նաև պարզ երևում է Սուր գավառի այժմյան վիճակը։ Սուրում, որտեղ նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին է գտնվում, պարետային ժամը շարունակվում է։ Տեսահոլովակից կարելի է տեսնել, որ Դիարբեքիրի Սուր գավառի երկու թաղամաս ամբողջովին հավասարվել է հողին։ Ենթադրվում է, որ մասնագիտական սարքավորումներով, թռչող սարքերով նկարահանված տեսահոլովակի նկարահանումները մի քանի հոգու կողմից է իրականացվել։