Դժվար չէ հասկանալ, թե դպրոցների պատերին հայտնված նմանօրինակ գրություններն այդ դպրոցներում սովորող աշակերտների և նրանց ծնողների վրա ինչ ազդեցություն են ունենում։ Սակայն, չգիտես ինչու, գրության հեղինակը շահում է։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի։
Հունվարի 19-ին
Ուսկուդարի Գալֆայան, օգոստոսի 13-ին
Ուսկուդարի Դպրեվանք, սեպտեմբերի 18-ին
կրկին Ուսկուդարի Գալֆայան և նոյեմբերի
15-ին Բոմոնթիի Մխիթարյան հայկական
դպրոցները․ միայն 2016թ․ երեք հայկական
դպրոցի պատին չորս անգամ ռասիստական
գրություններ են գրվել։ Դպրեվանքի պատի
գրությունից հետո ոստիկանությունը սկսել
է ուսումնասիրել տեսագրությունները։
Սակայն գործն ուղարկվել է դատարան որպես
«հեղինակն անհայտ» գործ, քանի որ
տեսագրությունից գրությունը գրողների
ինքնությունը չի երևում։ Մյուս երեք
դեպքերն էլ շատ նման են։
Կարելի է
կանխատեսել, որ Բոմոնթիի դպրոցի պատին
հայտնված գրությունից հետո գործընթացը
նույն կերպ է ընթանալու։ Գիտակից
պատգամավորները հարցադրումներ են կազմել
այս դեպքերի առթիվ, սակայն իրավիճակը չի
փոխվել։ Վերջին մի տարում նման ռասիստական
գրությունները պարբերաբար կրկնվում են,
այս ատելությունն իրականացնողների
նկատմամբ ո՛չ քրեական հետապնդում է
իրականացվում, ո՛չ էլ նրանց ինքնությունն
է բացահայտվում։
Դժվար չէ հասկանալ, թե դպրոցների պատերին հայտնված նմանօրինակ գրություններն այդ դպրոցներում սովորող աշակերտների և նրանց ծնողների վրա ինչ ազդեցություն են ունենում։ Սակայն, չգիտես ինչու, գրության հեղինակը շահումէ։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի։
Օրեր առաջ Ստամբուլի Մխիթարյան դպրոցի պատին հայտնված գրությունը