ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքական պետությունն ընդդեմ բազմալեզու համակարգի

Ժողովրդավարական շրջանների կուսակցության անդամ քաղաքապետերի փոխարեն թուրքական պետության կողմից վերահսկիչներ են նշանակվում, որի հետևանքով քաղաքների բազմալեզու մշակույթը վերանում է։ Քաղաքներում գործող բազմալեզու մանկապարտեզները, բազմալեզու թատերական ներկայացումներ բեմադրող թատրոնները փակվել են։ Մշակութային ժառանգության վերելքին ուղղված նախագծերի, այդ թվում Սարոյանի անվան գրադարան ստեղծելու նախագծի ապագան այլևս անհայտ է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Փոքրամասնություններին ուղղված ատելության հարցը Թուրքիայի մեջլիսի օրակարգում

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է վերջին ժամանակահատվածում փոքրամասնություններին ուղղված ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության հարցը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Ակօս»-ին սպառնացողներն արդարացվել են

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան առջև սև ծաղկեպսակներ դնելու գործով դատական նիստում դատարանն արդարացրել է մեղադրյալներ՝ «Ազգայնական Թուրքիա» կուսակցության ստամբուլյան գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթին և «Թուրանի օջախներ»-ի նախագահ Էրջան Ուչարին։ «Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է որոշման դեմ։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Գրության հեղինակը շահում է

Դժվար չէ հասկանալ, թե դպրոցների պատերին հայտնված նմանօրինակ գրություններն այդ դպրոցներում սովորող աշակերտների և նրանց ծնողների վրա ինչ ազդեցություն են ունենում։ Սակայն, չգիտես ինչու, գրության հեղինակը շահում է։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ստամբուլի Մխիթարյան նախակրթարանի պատին ռասիստական գրություն

Բոմոնթիի Մխիթարյան վարժարանի պատին ռասիստական գրություն է հայտնվել։ Բոմոնթիի Մխիթարյանը վերջին չորս մասվա ընթացքում ռասիստական գրությունների թիրախ դարձած երրորդ հայկական դպրոցն է Ստամբուլում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում այս անգամ էլ ոչ թուրքերեն հրատարակվող թերթերն են թիրախում

Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Պաշտոնական հայտարարությունների և գովազդների, դրանք հրատարակող պարբերականների մասին կանոնակարգը», ըստ որի արգելվում է պաշտոնական հայտարարություն տեղադրել ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հակահայ թուրք մարզիկը Ռիո 2016-ում ծածանելու է թուրքական դրոշը

XXXI ամառային օլիմպիական խաղերին Թուրքիայի դրոշը ծածանելու է ըմբիշ Ռըզա Քայաալփը, ով հայտնի է իր հակահայկական գրառումներով։ Այս հանգամանքը սոցցանցերի մի շարք օգտատերերի բողոքի առիթ է դարձել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ֆրանսահային Թուրքիա մուտք գործելու մեկ տարվա արգելք է սահմանվել

Հուլիսի 31-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնագրի ստուգման համար կանգնեցրել են մեքենան, որում եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ազգությամբ հայ Ռիչարդ Դեմիրջին։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
ԱՌՕՐԵԱՅ Հայ բժշկին պատկանող արհեստական սերմնավորման կենտրոնն առգրավվել է

Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ դրության պայմաններում առգրավվել է հայ բժիշկ Արետ Քամարին պատկանող «Ստամբուլի արհեստական սերմնավորման» կենտրոնը։ Առգրավման հիմնավորումն այն է, որ կենտրոնը կապեր ունի Ֆեթուլահ Գյուլեն ահաբեկչական կազմակերպության հետ։