Ֆրանսահային Թուրքիա մուտք գործելու մեկ տարվա արգելք է սահմանվել

Հուլիսի 31-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնագրի ստուգման համար կանգնեցրել են մեքենան, որում եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ազգությամբ հայ Ռիչարդ Դեմիրջին։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։

«Գյավուրի փողից մեզ օգուտ չկա»

«Ակօս»-ը խոսել է Ռիչարդ Դեմիրջիի հետ, ով ներկայացրել է դեպքի մանրամասները։ «Ոստիկանությունը օդանավակայանի մուտքի մոտ անձնագրի ստուգում էր իրականացնում։ Մեր մեքենան կանգնեցրեցին, պահանջեցին ներկայացնել մեր անձնագրերը։ Ներկայացրեցի իմ ֆրանսիական անձնագիրը։ Սկզբում հարցրեցին՝ թու՞րք ես։ Բացասական պատասխան տվեցի։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- անմիջապես հարցրեցին ինձ։ Պատասխանեցի, որ ֆրանսիայի հայ եմ։ Դրանից հետո ինձ իջեցրեցին մեքենայից։ Մոտ 10-20 ոստիկան մոտեցավ մեքենային, անիմաստ հարցեր սկսեցին տալ։ Նրանց ասացի, որ առևտրով եմ զբաղվում և երկրին եկամուտ եմ ապահովում։ «Գյավուրի փողից մեզ օգուտ չկա»,- ասացին ի պատասխան (գյավուր են անվանում ոչ մահմեդականներին կամ ինչպես Թուրքիայում են անվանում՝ անհավատներին՝ Ակօսի խմբագրություն)։ Հանդիմանեցի նրանց․ «Ճիշտ չեք խոսում»։ Դրանից հետո ինձ ահաբեկիչ անվանեցին և օդանավակայանի կալանքի վայր տեղափոխեցին։ Այդ գիշեր այնտեղ եմ մնացել։ Առավոտյան ինձ տեղափոխեցին Քումքափըի օտարերկրացիների բածանմունք։ Ապա որոշում կայացվեց ինձ երկրից վտարելու մասին»։

«Միջազգային ահաբեկիչ»

Ռիչարդ Դեմիրջիի որդին «Ակօս»-ի հետ զրույցում այսպես խոսեց․ «Երկուշաբթի օրը կայացած դատից հետո հորս Ֆրանսիա են ուղարկել։ Դատից առաջ հորս ընկերնեից մեկը փաստաբան է գտնել նրա համար։ Այդ փաստաբանը շատ է օգնել հորս։ Դատարանում հորս «միջազգային ահաբեկչի» մեղադրանքն է ներկայացվել։ Փաստաբանը առարկել է այս մեղադրանքը, որից հետո այն փոխարինվել է «ոստիկանի հետ վիճաբանության» մեղադրանքի և հինգ տարով երկիր մուտք գործելու արգելք է սահմանվել։ Փաստաբանը բողոքարկել է նաև այս որոշումը, որից հետո դատարանը մեկ տարվա կալանք է սահմանել։ Հայրս, ով աշխատանքի բերումով ամիսը մեկ անգամ Թուրքիա էր գալիս, մեկ տարի չի կարողանալու այնտեղ մուտք գործել»։



Yazar Hakkında

Վարդան Էստուկյան