Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Պաշտոնական հայտարարությունների և գովազդների, դրանք հրատարակող պարբերականների մասին կանոնակարգը», ըստ որի արգելվում է պաշտոնական հայտարարություն տեղադրել ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում։
Թուրքիայի
Ժողովրդա-հանրապետական կուսակցության
պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների
լրատվամիջոցներին պաշտոնական
հայտարարություններ ստանալու իրավունքից
զրկող այս կանոնակարգի հարցը քննարկել
է Թուրքիայի Ազային մեծ ժողովում՝ ԹԱՄԺ։
Դողանը հայտարարել է, որ նշված կանոնակարգը
բացահայտորեն հակասում է և՛ Լոզանի
պայմանագրի, և՛ Թուրքիայի սահմանադրության
դրույթներին։ ԺՀԿ պատգամավորները
պատրաստվում են դատական գործ հարուցել՝
չեղյալ հայտարարելու նշված կանոնակարգը։
ԹԱՄԺ
գլխավոր խորհրդի նիստի ժամանակ ելույթ
ունեցող Սելինա Դողանը հարցագիր է
ներկայացրել, որին ակնկալում է Թուրքիայի
վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատասխանը։
Սելինա Դողանի հարցագիրը․
Սելինա Դողանը ԹԱՄԺ-ին գրավոր հարցագիր է ներկայացրել՝ ուղղված վարչապետ Բինալի Յըլդըրըմին։
Բինալի Յըլդըրըմին ուղղված Դողանի հարցադրումները հետևյալն են․
Նշված կանոնակարգով ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում պաշտոնական հայտարարություններն արգելելու որոշման պատճառները և իրավական հիմքերը որո՞նք են։
Չորս տարի է փոքրամասնությունների թերթերին իրականացվող դրամական օժանդակությունն ինչու՞ է ընդհատվել։
Փոքրամասնությունների թերթերի կրած վնասների փոխհատուցման համար մեղանիզմ մշակվե՞լ է։
Այս որոշումը մամուլը հսկողության տակ առնելու և լռեցնելու քաղաքականության շարունակությու՞նն է։