Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների նախընտրական ցուցակները վերջնական տեսք են ստանում: Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը հայտնվել է մամուլում:
Ցուցակներում ներկայացված կին թեկնածուների շարքում Թուր Յըլդըզ Բիչերը, Զեյնեփ Ալթըօք Աքաթլըն, Շենալ Սարըհանը տեղ չեն գտել: Թեկնածության համար դիմում ներկայացրած Մելդա Օնուրը եւս ցուցակներում չկա:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակներում հայ պատգամավոր Սելինա Դողանի անունը եւս չկա: Դողանը խորհրդարանում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկայացնող միակ հայ պատգամավորն է:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակներում Իլհան Ջիհաները, Բարըշ Յարքադաշը, Էրեն Էրդեմը, Մուսա Չամը, Հիլմի Յարայըջըն եւս ներկայացված չեն:
Նախընտրական ցուցակնետի վերջնական տարբերակներն այսօր երեկոյան ներկայացվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողով: