ԺՀԿ Ստամբուլի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նամակ է գրել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ ընտրված հայազգի քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանին։
Թուրքական
Ժողովրդա-հանրապետական կուսակցության
հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նամակ
է գրել Ավստրալիայի ամենամեծ բնակչությունն
ունեցող Նոր Հարավային Ուելսի նորանշանակ
հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին։
Բերեջիկլյանին ուղղված շնորհավորական
նամակում Սելինա Դողանը նշում է, որ
ստիպված են Զաբել Եսայանի պետ ուժեղ լինել
և արարել։ Դողանը նաև Բերեջիկլյանին
հրավիրել է Թուրքիա։
Նոր Հարավային
Ուելսի կին վարչապետին ուղղված հայերեն
և անգլերեն նամակներում Դողանը շեշտել
է, որ 100 տարի առաջվա տառապանքների հետևանքով
աշխարհի տարբեր անկյուններում ապրող
ազգի զավակներ են և ապրում են պատմական,
սոցիոլոգիական և քաղաքական տարբեր
իրականություններ ունեցող երկրներում։
Իր նամակում
Սելինա Դողանը նշել է, որ որպես կին և
որպես փոքրամասնություն ստիպված են մեծ
դժվարություններ հաղթահարել․ «Չնայած
բոլոր դժվարություններին, մենք՝ հայ
կանայք, ստիպված ենք քաղաքականությամբ
զբաղվել՝ հաշվի առնելով մեր հասարակությունների
իրականությունները, ստիպված ենք
համակեցության, հասարակական համերաշխության
և գենդերային հավասարության համար
պայքարել»։
«Նախ և առաջ
ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ Ավստրալիայի
Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության
նախագահի և նահանգի 45-րդ վարչապետի
պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։
100 տարի առաջվա մեծ տառապանքներից հետո
աշխարի մի շարք անկյուններ ցրված ազգի
մասնիկներն ենք։ Պատմական, սոցիոլոգիական
և քաղաքական տարբեր իրականություններ
ունեցող երկրներում ենք ապրում։ Որպես
փոքրամասնություն և կին՝ փորձել ենք և
փորձում ենք հաղթահարել մի շարք
դժվարություններ։ Չնայած բոլոր
դժվարություններին, մենք՝ հայ կանայք,
ստիպված ենք քաղաքականությամբ զբաղվել՝
հաշվի առնելով մեր հասարակությունների
իրականությունները, ստիպված ենք
համակեցության, հասարակական համերաշխության
և գենդերային հավասարության համար
պայքարել։ Ստիպված ենք ուժեղ լինել և
արարել ինչպես Զաբել Եսայանը։ Ստիպված
ենք համերաշխության մեջ գտնվել աշխարհի
մի շարք երկրներում քաղաքականությամբ,
արվեստով զբաղվող, մայրություն անող հայ
կանանց հետ։ Որպես պատգամավոր հայ կին,
ով Թուրքիայում քաղաքականությամբ է
զբաղվում՝ Ձեզ կրկին շնորհավորում եմ
նոր պաշտոնների կապակցությամբ։ Հպարտ
կլինեմ Ձեզ հյուրընկալելու Թուրքիայում»,-
նամակում նշել է Թուրքիայի հայազգի
պատգամավոր Սելինա Դողանը։