Թուրքիայի մեջլիսում հունվարի 9-ին քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները։ Նոր սահմանադրության նախագիծը, որով Թուրքիայի նախագահը նոր արտոնություններ է ստանում, բողոքի ալիք է առաջացրել։ Քննարկումների ընթացքում նոր սահմանադրական նախագծի շուրջ իրենց բողոքն արտահայտելու նպատակով Թուրքիայի մեջլիսի առջև հավաքված ցուցարարները ոստիկանական հարձակման են ենթարկվել։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։
Թուրքիայի
«Արդարություն և զարգացում» և «Ազգայնական
շարժում» կուսակցությունների համաձայնությամբ
ստեղծված նոր սահմանադրության նախագծի
դեմ բողոքող ցուցարարները հավաքվել են
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մուտքի
մոտ։
Թուրքիայի «ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, փաստաբաններից և քաղաքացիներից բաղկացած խումբը փորձել է բողոքի ցույց իրականացնել Թուրքիայի մեջլիսի առջև։ Ոստիկանությունը նոր սահմանադրության նախագիծը բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ արցույքաբեր գազ է կիրառել։
«Հյուրրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Նեջաթ Յըլմազի պրոթեզը կոտրվել է, մյուս պատգամավորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։