ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ձերբակալվել է լրագրող Դենիզ Յուջելը

Փետրվարի 14-ին բերման ենթարկված Die Welt-ի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը ձերբակալվել է՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի և ժողովրդին ատելության և թշնամանքի հրահրելու» մեղադրանքով։ Անգելա Մերկելը Յուջելի ձերբակալությունը տխուր և անհամաչափ է անվանել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում լրագրողներ են բերման ենթարկվել

Թուրքիայում «Դիքեն»-ի թղթակից Թունջա Օրեթենը, «Յոլջուլուք» պարբերականի պատասխանատու խմբագիր Էրայ Սարգընը, «Դիահաբեր»-ի թղթակիցներ Օմեր Չելիքն ու Մեթին Յոքսունը, ինչպես նաև «Բիր գյուն» օրաթերթի թղթակից Մահիր Քանաաթը բերման են ենթարկվել։ Որոշ լրագրողների տեսակցությունը փաստաբանների հետ արգելվել է հինգ օրով։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայում այս անգամ էլ ոչ թուրքերեն հրատարակվող թերթերն են թիրախում

Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Պաշտոնական հայտարարությունների և գովազդների, դրանք հրատարակող պարբերականների մասին կանոնակարգը», ըստ որի արգելվում է պաշտոնական հայտարարություն տեղադրել ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոստիկանությունը օպերացիա է իրականացրել Hayatın Sesi և İMC TV-ում

Թուրքիայում շարունակվող արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով փակված Hayatın Sesi և İMC TV հեռուստաընկերություններում այսօր ոստիկանական օպերացիա է իրականացվել։ Հեռուստաընկերությունների շենքերը կողպվել են։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նախաձեռնություն լրագրողներից՝ «Լրագրությունը հանցանք չէ»

Թուրքիայում լրատվամիջոցներին ուղղված ճնշումները գնալով մեծանում են։ Սրա հետ կապված մի խումբ լրագրողներ նոր նախաձեռնություն են սկսել։ Նախաձեռնությունը, որը կրում է «Ես լրագրող եմ» խորագիրը, լոգո-արշավ է սկսել։ Նշված լոգոն օգտագործվելու է թերթերում և լրատվական կայքերում։
ԱՌՕՐԵԱՅ Կալանավորվել են լրագրողներ Դյունդարը և Գյուլը

«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը (MIT) պատկանող բեռնատար մեքենաների մասին ավելի վաղ հրատարակած նյութի և տարածած լուսանկարների պատճառով։