Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն և թղթակիցներ Այդըն Էնգինը, Հիքմեթ Չեթինքայան, Գյուրայ Օզը, Հաքան Քարան և Թուրհան Գյունայը ձերբակալվել են։
Ձերբակալված
գլխավոր խմբագիրն ու թերթի աշխատակիցները
մեղադրվում են Ֆեթուլահական ահաբեկչական
խմբավորման՝ FETÖ և Քրդական
աշխատավորական կուսակցության՝ PKK-ի
հետ կապեր ունենալու մեջ։ «FETÖ
և PKK խմբավորումներին
անդամակցելու, խմբավորման անունից հանցանք
գործելու մեղադրանքով հետաքննություն
է սկսել մի շարք կասկածյալների նկատմամբ»,-
նշված է Ստամբուլի հանրապետական
դատախազության հայտարարության մեջ։
Գործադիր
հանձնաժողովի նախագահ Աքըն Աթալայը
նույնպես ձերբակալվել է։ Աթալայը
արտերկրում է գտնվում, սակայն նրա տանը
հետախուզութունը դեռ շարունակվում է։
Տեղեկացվում
է, որ «Ջումհուրիյեթ»-ի 13 թղթակցի
ձերբակալման որոշում է կայացվել։
Անկարայում ձերբակալվել է Ջումհուրիյեթ հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ, թերթի թղթակից Գյուրայ Օզը, ում այժմ Անկարայի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնից տեղափոխում են Ստամբուլ։
Մուսա
Քարթի տանը շարունակվում են հետախուզական
աշխատանքներ իրականացվել։ Թերթի
աշխատակիցներից Օնդեր Չելիքի, Բյուլենթ
Ութկուի, Մուսթաֆա Քեմալ Գյունգյորի,
Էսեր Յեների, Մյուսլում Օզըշըքի և Նեբիլ
Օզգենթյուրքի նկատմամբ ձերբակալության
որոշում է կայացվել։
Տեղեկացվում
է, որ թերթի թղթակիցներից Գյուրայ Օզը
ձրբակալվել է Անկարայում։ Ձերբակալման
որոշում է կայացվել նաև թերթի նախկին
գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և գործադիր
հանձնաժողովի նախագահ Աքըն Աթալայի
նկատմամբ, ովքեր այս պահին արտերկրում
են։