ՋՈՒՄՀՈՒՐԻՅԵԹ ՕՐԱԹԵՐԹ
Լրագրող Ահմեդ Շըքը ձերբակալվել է
Դեկտեմբերի 30-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալելու «Ջումհուրիյեթ» պարբերականի թղթակից Ահմեդ Շըքին։
«Ջումհուրիյեթ»-ի դիմաց բողոքի ցույցը շարունակվում է
«Ջուրմհուրիյեթ» օրաթերթի 13 ներկայացուցչի ձերբակալությունից հետո թերթի շենքի դիմաց բողոքի ցույց է սկսել։ Շենքի դիմաց հավաքված Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել։ Բողոքի ցույցին ներկա գտնվող Ժաղավուրդների ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ հիշեցրեցրել են, որ «լռելու ժամանակը չէ»։
«Ջումհուրիյեթ»-ի գլխավոր խմբագիրն ու թղթակիցները ձերբակալվել են
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն և թղթակիցներ Այդըն Էնգինը, Հիքմեթ Չեթինքայան, Գյուրայ Օզը, Հաքան Քարան և Թուրհան Գյունայը ձերբակալվել են։