Դեկտեմբերի 30-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալելու «Ջումհուրիյեթ» պարբերականի թղթակից Ահմեդ Շըքին։
Ահմեդ
Շըքը նախ բերման է ենթարկվել «Twitter»-յան
իր գրառումների պատճառով։ Լրագրողին
մեղադրել են «ահաբեկչական խմբավորման
պրապագանդա» իրականացնելու մեջ։ Դատարանը
Շըքին կալանքի ենթարկելու որոշում է
կայացրել։
«Մետրիս»
բանտում գտնվող Ահմեդ Շըքին տեսակցել է
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական
կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշը,
ում միջոցով Շըքը հաղորդագրություն է
ուղարկել․ «Ոչ ոք թող չհուսահատվի։ Սրանք
այս իշխանության տերը չեն լինելու,
Թուրքիայում անկասկած լուսավորություն
է տիրելու»։
«Ջումհուրիյեթ»
պարբերականը գրում է, որ Ահմեդ Շըքը
ձերբակալվել է երեք տարբեր խմբավորումների՝
գյուլենական խմբավորման, Քրդական
աշխատավորական կուսակցության և «Հեղափոխական
ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի
պրոպագանդան իրականացնելու մեջ։
Ահմեդ
Շըքին հարցաքննել են «Twitter»-յան
հետևյալ գրառումների շուրջ․ «Նախընտրեցին
սպանել Թահիր Էլչիին, քան թե ձերբակալել
նրան։ Մարդասպանների նախրի նմանվող մաֆիա
եք», «Անցյալում քրդական հարցում
բռնությունների կիրառման կարևոր
դերակատարներից Աղարը այն ժամանակ հանդես
էր եկել «հարցին քաղաքական լուծում»
կարգախոսով», «Նեղանում եք, երբ ասում
ենք՝ մարդասանը պետությունն է»,
«Կառավարությունն ու կառավարամետ
շրջանակները, որ փորձում են ամեն կերպ
ապացուցել, որ մարդասպանը ոչ թե նուսրայական
է, այլ գլուլենական, ի՞նչ են անելու այն
փաստի հետ, որ մարդասպանը ոստիկան է»։
Դատախազությունը
Ահմեդ Շըքի գրառումները գնահատել է որպես
«ահաբեկչական խմբավորման պրոպագանդա»։
Շըքին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի
քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, այն
է՝ «Թուրքիայի հանրապետությունը, դատական
համակարգը, ռազմական և ոստիկանական
ստորաբաժանումները հրապարակավ նվաստացնել»։
Անհասկանալի
է՝ քրեական օրենսգրքի ո՞ր հոդավծն է
խախտվել
Ահմեդ Շըքի փաստաբաններից Թորա Փեքինը նշել է․ «Անհասկանալի է, թե Թուրքիայի քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածը և ո՞ր հիմնավորմամբ է խախտվել։ Այս իրավիճակը հստակորեն հակասահմանադրական է և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դրույթներին»։