«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը (MIT) պատկանող բեռնատար մեքենաների մասին ավելի վաղ հրատարակած նյութի և տարածած լուսանկարների պատճառով։
«Մեր պայքարը շարունակվելու է»
Վճիռից հետո «Halk» հեռուստատեսության հետ կապ հաստատած Դյունդարն ասաց․ «Տխրելու կարիք չկա։ Սրանք պատվի մեդալներ են։ Մեր պայքարը շարունակվելու է և՛ կալանքի վայրում, և՛ ազատության մեջ»։ Ջան Դյունդարը և Էրդեմ Գյուլը մեղադրվում են պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեջ։
«Մամուլի ազատության կողմանկից ենք»
Դատական նիստի ընդմիջման ժամանակ Ջան Դյունդարը միացավ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմի պերիսկոպյան (Periscope) հաղորդմանը, որի ընթացքում հետևյալն ասաց․ «Մենք մամուլի ազատությունը, լրագրողների իրավունքներն ենք պաշտպանում։ Բացի այդ հասարակության տեղեկություն ստանալու կողմանկից ենք։ Եթե սա «պարանի ձգման» մրցույթ է, ապա մենք փորձում ենք պարանը հնարավորին չապ այս կողմ ձգել»։ Դյունդարը և Գյուլը, ում նկատմամբ 5․5 ամիս առաջ նախաքննություն էր սկսել, երեկ առավոտյան ժամը 10․45-ին եղել են Ստամբուլի դատարանի շենքում։ Ցուցմունքներից հետո՝ երեկ երեկոյան ժամը 21։20-ին, երկու լրագրողներն էլ կալանավորվել են։
Ի՞նչ էր պատահել։
Մայիսի 29-ին «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսել նրանց նկատմամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն էլ բողոքներ ուներ «Cumhuriyet»-ից և Դունդարից․ «Պետական շահերի դեմ ուղղված կեղծ պատկերներ և տեղեկատվություն տարածող կասկածյալի այս քայլը, անշուշտ, չի կարող լրագրություն համարվել»։ Էրդողանը 42 տարվա ազատազրկում էր պահանջել։